Քարհանյան օնլայն դպրոցը հիմնադրվել է Քարհանյան ուսումնական կենտրոնի հիման վրա 2013 թվականին՝ Գարեգին Քարհանյանի կողմից։
Օնլայն դպրոցն իր տեսակի մեջ առաջինն էր Հայաստանի Հանրապետությունում, որը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կրթությունը հասանելի դարձրեց բոլորին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։
Քարհանյան օնլայն դպրոցը հնարավորություն է տալիս սովորել առանց տարիքային սահմանափակման՝ հաշվի առնելով սովորողների կարիքները և նպատակները։
Մեծ ուշադրություն է դարձվում ուսուցիչների ընտրության և վերապատրաստման գործընթացին։ Այստեղ դասավանդում են միայն լավագույն ուսուցիչները, որոնք որակյալ կրթությունը հասանելի են դարձնում բոլորին։
Տարիների աշխատանքի մեր լավագույն գնահատականը մեր սովորողների դրական կարծիքներն ու գրանցած հաջողություններն են, որոնք Քարհանյան օնլայն դպրոցի օգնությամբ կարողացել են հասնել իրենց առջև դրված նպատակներին։
Օգտվելով Քարհանյան օնլայն դպրոցի կողմից մատուցվող ծառայություններից և ներգրավվելով առաջարկվող դասընթացներին՝ կստանաք որակյալ կրթություն և կարճ ժամկետներում կգրանցեք հաջողություններ։
Մեր առաքելությունն է՝ Որակյալ կրթությունը դարձնել հասանելի և մատչելի բոլորի համար՝ հնարավորություն տալով սովորել ցանկացողներին խնայել ժամանակ, գումար և ուսուցման գործընթացը դարձնել հաճելի զբաղմունք:


Մեր աշխատանքը թվերով

Ավելի քան 10 տարիների փորձ
Ավելի քան 3000 սովորող
Ավելի քան 24300 իրականացված դաս
Ավելի քան 50 ներգրավված ուսուցիչ
Աշակերտների աշխարհագրությունը ավելի քան 30 երկիր
Աշակերտների դրական կարծիքները ավելի քան 97%

Շնորհակալություն…

Ինչու՞ սովորել մեզ հետ
100% գումարի վերադարձ
Մենք կիրականացնենք 100% գումարի վերադարձ չօգտագործված դասերի համար՝ դասընթացի դադարից առավելագույնը 1.5 ամսվա ընթացքում դիմելու դեպքում:
Փորձառու ուսուցիչներ
Մենք համագործակցում ենք միայն արհեստավարժ, պատասխանատու և փորձառու մասնագետների հետ, որոնք հոգատար վերաբերմունք են ցուցաբերում յուրաքանչյուր սովորողի նկատմամբ:
Ճկուն գրաֆիկ
Անհատական ուսուցման և ճկուն աշխատանքի շնորհիվ մենք ապահովում ենք 24/7 հասանելիություն: Այն Ձեզ հնարավորություն է տալիս կազմակերպելու Ձեր ուսումնառությունը Ձեր ապրելակերպին համապատասխան:
Անհատական մոտեցում
Մենք համոզված ենք, որ Ձեր ուսուցման ոճը նույնքան յուրահատուկ է, որքան Ձեր մատնահետքը: Ահա թե ինչու մենք առաջարկում ենք դասավանդման ինտերակտիվ մեթոդներ, ժամանակակից մոտեցումներ, որոնք կարող են հարմարեցվել Ձեր նախասիրություններին: Սովորե՛ք Ձեր ոճին և տեմպին համապատասխան:
Անձնական խորհրդատու
Մեր հոգատար խորհրդատուները այստեղ են՝ աջակցելու Ձեզ Ձեր ուսումնառության ընթացքում։ Հարցե՞ր ունեք կամ ուղղորդման կարի՞ք՝ ընդամենը մեկ հաղորդագրություն, և Դուք կստանաք Ձեր բոլոր հարցերի սպառիչ պատասխանները:
Արդյունավետ ընտրություն
Մենք օգտագործում ենք հարուստ ուսումնաօժանդակ գրականություն, որն առցանց անվճար տարբերակով տրամադրում ենք Ձեզ: Պարբերաբար իրականացվում են թեստային աշխատանքներ, կիրառվում ժամանակակից և ինտերակտիվ մեթոդներ, կազմակերպվում խաղերով, տեսական և գործնական բաժիններով հագեցած դասեր:
Ինչպե՞ս սովորել օնլայն դպրոցում
Լրացրե՛ք անվճար փորձնական դասի հայտը:
Ծանոթացե՛ք Ձեր անհատական օգնականի հետ և ստացե՛ք մանրամասն խորհրդատվություն:
Մասնակցե՛ք անվճար փորձնական դասին և ուսուցչի հետ սահմանե՛ք կրթական նպատակներն ու դասերի ժամանակացույցը:
Վճարե՛ք և սովորե՛ք հաճույքով:
Հաճախ տրվող հարցեր