Ամփոփագիր
Քարհանյան օնլայն դպրոցը հանձնառում է մանրամասնել օգտվողների անձնական տվյալները, ովքեր այցելում են www.kos.am («Կայք») և օգտվում են Կայքի ծառայություններից («Ծառայություններ»)։ Սույն Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները հրապարակվում են Կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակումից հետո։ Գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխության հրապարակումից հետո Ծառայությունների շարունակական օգտագործումը նշանակում է նման փոփոխութունների ընդունումը Ձեր կողմից։ Դուք պետք է պարբերաբար վերանայեք սույն Գաղտնիության քաղաքականությունը և ստուգեք «Վերջին թարմացման» ամսաթիվը փաստաթղթի վերևում, որպեսզի ծանոթանաք այս Գաղտնիության քաղաքականության վերջին տարբերակին։

Համաձայնություն և տեղեկությունների հավաքագրում ու օգտագործում
Երբ Դուք միանում եք մեզ որպես մեր Ծառայությունների օգտվող, մենք հայցում ենք անձնական տվյալներ, որոնք պետք է օգտագործվեն Ձեզ Ծառայություններ մատուցելու, Ձեզ հետ հաղորդակցվելու, ինչպես նաև սույն Գաղտնիության քաղաքականության մեջ սահմանված այլ նպատակների համար։ Մենք կարող ենք պահանջել Ձեր անունը, ընկերության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլփոստի հասցեն և որոշակի այլ տեղեկություններ Ձեր մասին Ձեզ Ծառայություններ մատուցելու համար, կամ այդ տվյալները կարող են բացահայտվել Ձեր կողմից Ծառայություններից օգտվելու ընթացքում։ Մեզ տրամադրելով անձնական տվյալները և հայցելով մեզանից Ծառայությունների տրամադրում՝ Դուք կամավոր կերպով համաձայնվում եք նման անձնական տվյալների հավաքմանը, օգտագործմանը և բացահայտմանը, ինչպես սահմանված է սույն Գաղտնիության քաղաքականության մեջ։ Առանց վերոնշյալի սահմանափակման՝ մենք երբեմն կարող ենք հայցել Ձեր համաձայնությունը, երբ մենք հավաքում, օգտագործում կամ բացահայտում ենք Ձեր անձնական տվյալները որոշակի հանգամանքներում։ Երբեմն Ձեր համաձայնությունը կարող է ենթադրվել մեր նկատմամբ Ձեր վարքագծի միջոցով, եթե մեր կողմից տվյալների հավաքման կամ բացահայտման ակնկալվող օգտագործումը կամ բացահայտումը հանդիսանում է կամ պետք է լինի բացահայտ, և Դուք կամավոր կերպով տրամադրում եք այս տվյալները։ Խնդրում ենք համոզված լինել, որ անձնական տվյալների ողջ հավաքումը, օգտագործումը և բացահայտումը կկատարվի համաձայն սույն Գաղտնիության քաղաքականության։ Մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները և Ձեզանից հավաքած այլ տեղեկություններ հետևյալ նպատակներով՝ Ձեզ Ծառայություններ մատուցելու և Կայքի ու Ծառայությունների որակը բարելավելու համար, Ձեզ տրամադրելու նորություններ, RSS հոսքեր կամ այլ հաղորդակցություններ կամ ծառայություններ, որոնց Դուք բաժանորդագրվել կամ ստանում եք որևէ այլ կերպ, Ծառայությունների փոփոխությունների կամ հավելումների մասին, կամ մեր կողմից մատուցվող ցանկացած Ծառայության հասանելիության մասին` Ձեզ տեղեկացնելու նպատակով, Ձեզ հետ հաղորդակցվելու համար, Գնահատելու ծառայության մակարդակները, վերահսկել թրաֆիկի հետագծերը, Հաղորդակցվել Ձեզ հետ մեր կամ երրորդ անձանց արտադրանքների կամ ծառայությունների մասին, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ, Կիրարկել սույն Գաղտնիության քաղաքականությունը, Արձագանքել մեր կամ երրորդ անձանց իրավունքների ցանկացած խախտման հայտերին, Համագործակցել իրավական, քրեական կամ կարգապահական հետաքննությունների կամ վարույթների հետ, Պատասխանել հաճախորդների սպասարկման Ձեր հայտերին, և Պաշտպանել Ձեր, մեր, մեր օգտվողների և հասարակության իրավունքները, սեփականությունը կամ անձնական անվտանգությունը, ինչպես պահանջվում և սահմանված է օրենքով։
Մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք հաղորդակցվել Ձեզ հետ մեր արտադրանքների, ծառայությունների, նորությունների կամ իրադարձությունների վերաբերյալ։ Դուք ունեք հնարավորություն չստանալ մարքեթինգային էլփոստեր կամ այլ ծանուցումներ մեր կողմից։ Այսպիսի հաղորդակցությունների դեպքում մենք դադարում ենք հաղորդակցվել Ձեզ հետ այս նպատակով, եթե Դուք կապվեք մեզ հետ և տեղեկացնեք մեզ չտրամադրել նման տեղեկությունները Ձեզ։ Այսպիսի հաղորդակցությունների միակ տեսակը, որից չեք կարող «հրաժարվել», Ծառայություններին վերաբերող պարտադիր հաղորդակցություններն են, Ծառայությունների պլանավորված կասեցումները և անհասանելի դառնալը։ Մենք կփորձենք նվազեցնել նման հաղորդակցությունը Ձեզ հետ։

Տարածումը
Մենք կարող ենք բացահայտել Ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին, եթե մենք կարծում ենք, որ բարեխղճորեն և բացառապես մեր հայեցողությամբ, նման բացահայտումը ողջամտորեն անհրաժեշտ է:
Մեր օգտվողների մասին տեղեկությունները, այդ թվում՝ անձնական տվյալները, կարող են բացահայտվել Քարհանյան օնլայն դպրոցի և/կամ դրա ակտիվների միացման, ձեռքբերման կամ վաճառքի դեպքում, ինչպես նաև անհաղթահարելիության, սնանկության կամ այլ հազվադեպ դեպքերում, որոնց դեպքում անձնական տվյալները կփոխանցվեն որպես ընկերության բիզնես ակտիվներից մեկը։
Մենք նաև կարող ենք բացահայտել ոչ-անձնական նույնականացվող տեղեկությունները համախմբված, անանուն հիմքով մեր բիզնես գործընկերներին, վաճառողներին, գովազդատուներին, ներդրողներին, հնարավոր գնորդներին և այլ երրորդ անձանց, եթե մենք համարում ենք, որ նման բացահայտումը բացառապես մեր հայեցողությամբ ունի խելամիտ բիզնեսի պատճառներ կամ հիմնավորումներ:

Հղումները
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր, և մենք պատասխանատու չենք գաղտնիության, անվտանգության գործելակերպերի կամ նման կայքերի բովանդակության համար։ Մենք Ձեզ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ կապակցված կայքերի գաղտնիության քաղաքականություններին։ Նրանց գաղտնիության քաղաքականությունները և գործելակերպերը կարող են տարբերվել մեր քաղաքականություններից և գործելակերպերից։

Վեճերի լուծման կարգը
Սույն գաղտնիության քաղաքականության կապակցությամբ ծագած ցանկացած վեճ լուծվում է բանակցությունների միջոցով:
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ Գաղտնիության քաղաքականությունից բխող վեճերի լուծման եղանակ են սահմանում նախապահանջային եղանակը:
Խախտում վկայակոչող կողմը ենթադրյալ խախտում թույլ տված կողմին խախտման վերաբերյալ ներկայացնում է գրավոր նախապահանջ: Նախապահանջը ստանալու պահից 15 օրացուցային օրվա ընթացքում դրա վերաբերյալ պատասխան չստացվելու կամ ներկայացված պահանջը մերժվելու դեպքում վեճը կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի քննությանը:
Գաղտնիության քաղաքականության նկատմամբ կիրառելի իրավունք է հանդիսանում ՀՀ օրենսդրությունը:

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից Առցանց դպրոցում գրանցման պահից և հանդիսանում է Ընկերության ծառայություններից օգտվելու վերաբերյալ օգտագործման համաձայնագրի անբաժանելի մասը: Լրացնելով հայտը www.kos.am կայքում՝ Օգտատերը հավաստում է, որ ամբողջությամբ ծանոթացել է Գաղտնիության քաղաքականության բովանդակությանը և որևէ առարկություն չունի դրա վերաբերյալ: