ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


Քարհանյան Օնլայն Դպրոցն առաջարկում է իր ծառայությունները՝ ելնելով հետևյալ դրույթներից.
  • Օգտվելով մեր վեբկայքից` Դուք համաձայնվում եք առաջնորդվել մեր պայմաններով,
  • Ժամանակ առ ժամանակ այս պայմանները ենթակա են փոփոխման օնլայն դպրոցի կողմից: Բոլոր փոփոխությունները կհրապարակվեն կայքում: Դուք կարող եք ծանոթանալ ծառայությունների մատուցման ընթացիկ պայմաններին ցանկացած ժամանակ կայքի Դրույթներ և պայմաններ բաժնում: Ցանկացած նմանատիպ փոփոխություններից հետո, եթե Դուք շարունակում եք օգտվել կայքի ծառայություններից, կնշանակի, որ Դուք համաձայնվում եք ընդունել մեր նոր պայմանները։

Մատուցվող ծառայությունների նկարագրությունը

Քարհանյան Օնլայն Դպրոցն առաջարկում է .

  • լեզուների և դպրոցական առարկաների անհատական օնլայն դասընթացներ

Քարհանյան Օնլայն Դպրոցի Իրավունքներն ու Պարտականություններն են՝

  • Դպրոցը պարտավոր է մինչ համագործակցության մեկնարկը սովորողին/սովորողի ծնողին տալ համապատասխան խորհրդատվություն՝ ծանոթացնելով օնլայն դասավանդման պայմաններին և ներքին կանոնակարգին:
  • Դպրոցը պարտավոր է սովորողին/սովորողի ծնողին տեղեկություն տրամադրել դասընթացի կազմակերպման տեխնիկական անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:
  • Դպրոցը պարտավոր է սովորողին տրամադրել համապատասխան առարկայի մասնագետ և վերջինիս հետ կազմակերպել մեկ անվճար փորձնական դաս:
  • Մատուցել որակյալ դասընթացներ` անկախ դասընթացի տեսակից և դրա իրականացման ձևից։
  • Սովորողին անվճար տրամադրել բոլոր անհրաժեշտ նյութերը և էլեկտրոնային դասագրքերը։
  • Սովորողին տրամադրել «անձնական օգնական», ով անընդհատ կապի մեջ կլինի սովորողի և ուսուցչի հետ, կտրամադրի խորհրդատվություն և աջակցություն՝սովորելու ընթացքում ծագած ցանկացած հարցի հետ կապված։
  • Ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, սովորողին տեղեկացնել ուսումնական գործընթացում կատարվող ցանկացած փոփոխության մասին:
  • Քարհանյան օնլայն դպրոցն իրավունք ունի դասընթացի ընթացքում փոխարինել ուսուցչին մեկ այլ որակավորված ուսուցչով:
  • Դպրոցը հիմնավոր պատճառների առկայության դեպքում իրավասու է դադարեցնել դպրոց-սովորող համագործակցությունը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով վերջինիս։
  • Դպրոցը կիրականացնի 100% գումարի վերադարձ չօգտագործված դասերի համար դասընթացի դադարից առավելագույնը 1,5 ամսվա ընթացքում դիմելու դեպքում։
  • Դպրոցը կմշակի անհատական ուսումնական ծրագիր՝ հաշվի առնելով սովորողի տարիքը, սովորելու նպատակը և այլն։
  • Կազմակերպվում է անվճար փորձնական դաս, որի ընթացքում սովորողը հնարավորություն կունենա ծանոթանալ ուսուցչի և դասընթացի մանրամասների հետ:
  • Ինտերնետի հետ կապված խնդիրների դեպքում դպրոցը պարտավոր է լրացնել բաց թողնված դասը՝
  1. Եթե դասն ընդհատվել է սկսելուց մինչ 15 րոպեն լրանալը։ Այս դեպքում դպրոցը լրացնում է դասն ամբողջությամբ։
  2. Եթե դասն ընդհատվել է սկսելուց 15 րոպեն լրանալուց հետո, ապա դասն ընդհատվելու պահին ֆիքսվում է ժամանակը, և մնացյալ ժամանակը լրացվում է հետագա դասերի ընթացքում կամ առանձին դասով՝ ըստ փոխադարձ համաձայնության։

Սովորողի իրավունքներն ու պարտականություններ են՝

  • Սովորողը/սովորողի ծնողը իրավունք ունի մինչ համագործակցության մեկնարկը դպրոցի կողմից ստանալ համապատասխան խորհրդատվություն՝ ծանոթանալով օնլայն դասավանդման պայմաններին։
  • Յուրաքանչյուր սովորող իրավունք ունի ունենալ մեկ անվճար փորձնական դաս` 20-30 րոպե տևողությամբ:
  • Սովորողն իրավունք ունի առավելագույնը երեք փորձնական դաս անցկացնել ուսուցիչների հետ, այդ թվում՝ նույն առարկայի շրջանակում, եթե դպրոցին հիմնավոր պատճառներ են ներկայացվում տվյալ ուսուցչի հետ չաշխատելու վերաբերյալ:
  • Փորձնական դասի ավարտից հետո սովորողը/սովորողի ծնողը իրավունք ունի կապ հաստատել համակարգողի հետ և ստանալ համապատասխան խորհրդատվություն առկա փաթեթների, դրանց գնացուցակի, վճարման համակարգերի և այլ հուզող հարցերի վերաբերյալ։
  • Սովորողը/սովորողի ծնողն իրավունք ունի ուսուցչի հետ կազմել երկուստեք պլանավորած և հանաձայնեցրած գրաֆիկ:
  • Սովորողը/սովորողի ծնողն իրավունք ունի մշտական հետադարձ կապի մեջ լինել ուսուցչի հետ՝ վերջինիցս ստանալով համապատասխան տեղեկատվություն իր կամ իր երեխայի առաջադիմության կամ թերացումների մասին (եթե այդպիսիք կան):
  • Սովորողը դասի ընթացքում իրավունք չունի խոսել հեռախոսով կամ զբաղվել դասին չվերաբերվող այլ գործողությամբ՝ բացառությամբ չնախատեսված և հարգելի դեպքերի:
  • Սովորողը պետք է դասընթացը կազմակերպի լուռ միջավայրում, իսկ դրա բացակայության դեպքում՝ ականջակալներով:
  • Սովորողը պարտավոր է օնլայն դասը իրականացնել միայն տեսախցիկը միացված լինելու դեպքում /բացառությամբ չնախատեսված դեպքերի/ և չանջատել այն մինչև դասի ավարտը:
  • Սովորողը պետք է դասին միանա նշանակված ժամին՝ ըստ նախապես պլանավորած գրաֆիկի:
  • Սովորողը պետք է հետևի ուսուցչի բոլոր ցուցումներին և կատարի տրված առաջադրանքները, այլապես ուսուցիչը պատասխանատվություն չի կրում նրա առաջընթացի համար:
  • Սովորողը պետք է դասին հետևի էթիկայի ընդհանուր կանոններին՝ դրսևորելով պատշաճ վարվելակերպ և վարքագիծ։
  • Սովորողն իրավունք ունի ամսվա ընթացքում հետաձգել 2 անհատական դաս (տեխնիկական կամ այլ պատճառներից ելնելով): Այս դեպքում նա պարտավոր է գրավոր տեղեկացնել իր անհատական օգնականին և ուսուցչին գրաֆիկում կատարվելիք փոփոխության մասին դասը սկսելուց առնվազն մեկ օր առաջ: Հակառակ դեպքում դասը համարվում է կայացած և վճարովի:
  • Սովորողը ուսուցչին պետք է նախապես տեղյակ պահի իր կողմից առաջացած տեխնիկական խնդիրների մասին դասը սկսելուց առնվազն մեկ ժամ առաջ։
  • Դասերի ընթացքում և առհասարակ Քարհանյան Օնլայն Դպրոցի աշխատակազմի հետ հաղորդակցվելիս հետևել էթիկայի կանոններին, դրսևորել պատշաճ վարքագիծ, այլապես սովորողը կհեռացվի դասընթացներից` առանց նրա կողմից նախապես կատարած վճարումները ետ վերադարձնելու:

Ուսուցչի իրավունքներն ու պարտականություններնը.

  • Ուսուցիչը պետք է տեղեկացնի ադմինիստրացիային, եթե սովորողը նշանակված ժամին չի կապվել իր հետ։
  • Ուսուցիչը կարող է փոփոխել գրաֆիկը՝ այդ մասին առնվազն մեկ օր առաջ տեղեկացնելով սովորողին/սովորողի ծնողին, և կազմել երկուստեք համաձայնեցված գրաֆիկ։
  • Ուսուցիչը պետք է դասերը սկսի նշանակված ժամին գրաֆիկի համաձայն:
  • Եթե սովորողն ամսվա ընթացքում, ըստ կարգի, հետաձգել է 2 դաս, ապա ուսուցիչը պետք է փոխարինի բաց թողնված անհատական դասերը՝ նախապես համաձայնեցնելով աշակերտի և դպրոցի աշխատակազմի հետ։
  • Ուսուցիչը չպետք է փոխարինի անհատական դասերը, եթե սովորողն ուշացել է կամ ամսվա ընթացքում երկուսից ավել դաս է հետաձգել:
  • Ուսուցիչը պետք է փոխհատուցի անհատական դասը կամ դասի մի մասը, եթե իր կողմից առաջացել են տեխնիկական խնդիրներ:










Օնլայն դասընթացների վճարման կարգը

  • Սովորողը պետք է կատարի վճարումը հիմնական դասընթացը սկսելուց առաջ։
  • Սովորողը պետք է կատարի վճարումը վեբկայքում նշված գումարի չափով՝ ArCa, MasterCard, VISA, American Express, Idram և այլ վճարային համակարգերով, որոնք կնախանշվեն դպրոցի կողմից:
  • Դպրոցը կիրականացնի 100% գումարի վերադարձ չօգտագործված դասերի համար դասընթացի դադարից առավելագույնը 1,5 ամսվա ընթացքում դիմելու դեպքում։

Ուշադրություն

  • Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Arca վճարային համակարգի միջոցով։
  • Մեր կայքում կատարված գնանշումները ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլիով վերաբերում են բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումները պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին:
  • Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կամ գումարի հետվերադարձը կատարվում են ՀՀ դրամով՝ անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով, և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ կամ բանկային միջնորդավճարի գանձում՝ միջնորդ բանկերի կողմից, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

Քարհանյան Օնլայն Դպրոցը նպատակաուղղված է սովորողի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձևավորմանը, ինքնուրույն կյանքի, մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական կրթության նախապատրաստմանը:

Կոնտակտային տվյալներ
Հեռ. (+374) 33003723
Էլ.- հասցե: karhanyanteam@gmail.com
l