X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

դրույթներին և պայմաններին

X

Հետադարձ զանգի պատվեր

Close

27.12.2018

Ամենից շատ գործածվող լեզուները աշխարհում

Որո՞նք են աշխարհում ամենից շատ օգտագործվող լեզուները: Այս հարցը հուզում ու հետաքրքրում է շատերին: Դրանից ելնելով ենք որոշում, թե ո՞ր լեզվին արժի տիրապետել, և մենք, մեծամասամբ, նախապատվությունը տալիս ենք այն լեզուներին, որոնք կիրառվում և օգտագործվում են ամենից շատ և ունեն առավել մեծ պահանջարկ աշխարհի տարբեր կետերում: Գուցե առաջին հայացքից այս հարցը թվում է պարզ, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Երբեմն լեզվի գործածությունը կախված է ոչ միայն տարբեր երկրներում դրանց կիրառելիությունից, այլ նաև այն փաստից, թե որքա՞ն բնակչություն ունի տվյալ երկիրը, և որքանո՞վ է այդ երկրի լեզուն պահանջված: Մենք առանձնացրել ենք այն 5 հիմնական լեզուները, որոնք առավել կիրառելի են և առավել պահանջված: 1. Չինարեն Գուցե չինարենը կիրառվում է մեծամասամբ հենց Չինաստանում և ոչ այնքան բազմազան երկրներում, սակայն աշխարհում ամենից շատ խոսում են հենց այս լեզվով: Ինչու՞, որովհետև երկրի բնակչությունից ելնելով այս լեզուն կիրառվում է ավելի քան 1,9 միլյարդ մարդկանց կողմից, ընդ որում՝ 897 միլիոնը հենց միայն բնիկներն են: Որքան էլ այն թվա չափազանց բարդ և խրթին, այսօր աշխարհում հազարավոր մարդիկ մեծ ջանքեր են կիրառում այս լեզվին տիրապետելու համար: 2. Անգլերեն Ամենից կանխատեսելի լեզուն, որը կարելի էր տեսնել մեր ցուցակում, բնականաբար, անգլերենն է: Անգլերենն այսօր համարվում է պետական լեզու միաժամանակ մի քանի երկրներում, և այս փաստով պայմանավորված, այս լեզուն ամենից շատ կիրառվող լեզուների ցանկում է: Այսօր դժվար է գտնել մեկին, ով չի ցանկանա սովորել անգլերեն կամ հետաքրքրված չէ դրանով: Եվ սա միանգամայն տրամաբանական է, քանի որ անգլերենին տիրապետելը մեր օրերում այն կարևորագույն հատկանիշներից մեկն է նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ լավ աշխատանք, ստանալ լավ կրթություն և, իհարկե, ճամփորդել աշխարհի ցանկացած կետում: 3. Իսպաներեն Շատերի կողմից անչափ սիրված և հնչեցիկ այս լեզուն, ի ուրախություն շատերի, ամենից կիրառելի լեզուների հնգյակում է: Այս լեզվին տիրապետելը հնարավորություն է տալիս բացել միաժամանակ մի քանի մայրցամաք, քանզի իսպաներենը կիրառելի է ինչպես Իսպանիայում, այնպես էլ Հարավային և Կենտրոնական Ամերիկայում: Հաճախ իսպաներենը ուսումնասիրում և ցանկանում են սովորել ոչ միայն դրա կիրառելի լինելուց ելնելով, այլ նաև դրա գեղեցիկ հնչողության համար: Ուսուցումը դառնում է ավելի հաճելի, երբ լեզուն ոչ միայն օգտակար և կիրառելի է, այլ նաև հնչեցիկ: 4. Արաբերեն Իր յուրահատկությամբ տարբերվող և առանձնացող այս լեզուն այսօր շատ կիրառելի է դարձել ամբողջ աշխարհում: Եթե շատերի համար լատինատառ գրվող լեզուները սովորելը պարզապես կարող է դառնալ ժամանցի միջոց, ապա այս դեպքում արաբերենն առավել բարդ է և մեծ պատասխանատվություն ու ժամանակ է պահանջում: Արաբերենն աչքի է ընկնում ոչ միայն տարբերվող հնչողությամբ, այլ նաև տարբերվող այբուբենով ու գրելաոճով: Աջից ձախ գրելաոճով այս լեզուն շատ անգամ համարում են պոետիկ մի ճյուղ, որին տիրապետելը ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև գեղեցիկ է: Այսօր արաբերենը համարվում է մի շարք երկրների պետական լեզու: 5. Ռուսերեն Ամենից կիրառելի լեզուների ցուցակում չէր կարող իր ուրույն տեղը չգրավել նաև ռուսերենը: Թեպետ այս լեզուն աչքի չի ընկնում իր պարզությամբ և հեշտ ընկալելի քերականությամբ, սակայն, փաստացիորեն, ռուսերենի իմացությունն այսօր ցանկալի է և պահանջված: Լինելով սլավոնական լեզուներից ամենակիրառվողը, ռուսերենը համարվում է միաժամանակ չորս երկրների պետական լեզու: Գումարած դրան, ռուսերենը կիրառվում է նաև մի շարք այլ երկրներում՝ որպես ոչ պետական լեզու: Բացի այդ, Ռուսաստանը՝ լինելով աշխարհում առաջին երկիրը իր մեծությամբ, չէր կարող չնպաստել այն հանգամանքին, որ ռուսերենը կիրառվում է շատուշատ մարդկանց ու լեզվակիրների կողմից: Ի վերջո, ցանկացած լեզու իր հերթին գեղեցիկ է և կիրառելի, և չկա այնպիսի մեկը, ով կարող է ասել, թե կա ոչ պետքական լեզու: Պարզապես, ելնելով ժամանակակից վիճակագրությունից, առանձնացվում են լեզուներ, որոնց տիրապետելն առավել պահանջված է և ցանկալի: Իսկ ցանկացած ոք՝ լեզվի գեղեցկությունը հաշվի առնելուց զատ, որոշում է նաև, թե որքանո՞վ է կարող է տվյալ լեզուն նպաստել իր առաջխաղացմանը այս կամ այն ասպարեզում: Ուստի՝ եթե ցանկանում եք բարելավել ձեր կյանքը կամ ունենալ առավել մեծ շանսեր՝ լավ աշխատանք գտնելու հարցում, ապա ընտրեք վերոնշյալ լեզուներից որևէ մեկը և վստահությամբ շարժվեք առաջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *