X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

դրույթներին և պայմաններին

X

Հետադարձ զանգի պատվեր

Close

03.12.2018

Ինչպե՞ս արագ սովորել օտար լեզու

5 քայլ, որը կօգնի արագ տիրապետել օտար լեզվին Ցանկանում եք սովորել օտար լեզու, որովհետև սիրում ես ճամփորդե՞լ, կամ գուցե ցանակնում ես կարդալ քո սիրելի գիրքը բնագրով: Ինչ պատճառ էլ որ ունենաս, ցանկալի է իմանալ այն հիմնական մեթոդները, որոնց շնորհիվ լեզվի ուսուցման գործընթացը կարելի է դարձնել առավել հեշտ, արագ և արդյունավետ: Ստորև ներկայացնում ենք այն 5 հիմնական քայլերը, որոնց հետևելու դեպքում արագորեն կհասնեք լեզվի՝ Ձեր ցանկալի մակարդակին: 1. Սահմանեք պլան Նախքան լեզվի ուսումնասիրման բուն գործընթացին անցնելը, նախ և առաջ անհրաժեշտ է սահմանել գործողությունների որոշակի հերթականություն: Կարելի է սահմանել որոշակի ժամկետ, ըստ որի կհասկանաք, թե ի՞նչ ժամանակահատվածում է անհրաժեշտ ընկալել լեզուն: Կարևոր է նաև որոշել, թե ի՞նչ նպատակի պետք է ծառայի լեզուն, որպեսզի հնարավոր լինի հասկանալ ինչի՞ց և ինչպե՞ս սկսել ուսուցումը: 2. Առանձնացրեք անհրաժեշտ բառապաշար Լեզվում կան անսահամանափակ քանակությամբ բառեր և արտահայտություններ, որոնց հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում տիրապետել: Եվ եթե Ձեզ անհրաժեշտ է սեղմ ժամկետում տիրապետել որևէ օտար լեզվի, ապա կարելի է կիրառել հետևյալ խելամիտ միջոցը՝ առանձնացնել բոլոր անհրաժեշտ բառերը և արտահայտությունները, որոնք կարելի է կիրառել ցանկացած ասպարեզում և ցանկացած իրավիճակում: Բառերի մեջ կարելի է առանձին խմբերի բաժանել, օրինակ, հետևյալ ամենից շատ կիրառվող խոսքի մասերը՝ գոյականններ, բայեր և ածականներ: 3. Օգտագործեք լեզուն ամեն օր Սովորելուց զատ, ոչ պակաս կարևոր է նաև կիրառել տվյալ բառերն ու արտահայտությունները: Ուստի կարելի է առանձնացնել որոշակի թեմաներ, որոնց շուրջ հնարավոր կլինի զրուցել և քննարկումներ կատարել: Ցանկալի է, երբ կա զրուցակից, որը տիրապետում է Ձեզ հետաքրքրող լեզվին: Այս պարագայում հնարավոր կլինի ստեղծել երկխոսություն, որն էլ առավել արդյունավետ պայմաններ կստեղծի բառապաշարի օգտագործման համար: 4. Մի՛ խուսափեք սխալվել Ցանկացած նոր լեզվի ուսուցման շրջանակներում մեծ են սխալվելու և սխալներ թույլ տալու շանսերը: Սխալներից խուսափելը կամ չսխալվելը լեզվի իդեալական տիրապետման երաշխիք չէ: Որքան շատ սխալվեք, այնքան կպակասեն հարցականներն ու անհասականալի հարցերը: Ուստի՝ սխալվել նշանակում է սովորել: 5. Շարունակաբար ընդլայնեք բառապաշարը Երբ արդեն հասել եք բառերի ընկալման և կիրառման որոշակի մակարդակի, մի սահմանափակվեք դրանց քանակով և օգտագործմամբ: Աշխատեք շարունակաբար ընդլայնել բառերի և արտահայտությունների քանակը՝ խոսքը առավել հագեցած և գրագետ դարձնելու համար: Որքան ավելացնեք դրանց քանակը, այնքան ավելի վստահ և հստակ կլինեք ձեր խոսքը: Եվ հետո՝ շատ իմանալը երբեք բավարար չէ: Միշտ կարելի է գտնել մի կետ, որն ունի լրացման կարիք: Այս կամ այն լեզվին տիրապետելու համար միայն ժամանակը և ջանքերը բավարար չեն: Առավել կարևոր է, որպեսզի օգտագործած ժամանակն ու ջանքերը լինեն տեղին և արժանի: Որքան հստակ և կոնկրետ դրվեն քայլերն ու դրանց հաջորդականությունը, այնքան արդյունավետ կլինի գործընթացը: Վերոնշյալ 5 քայլերը այն հիմնական մեթոդներն են, որոնց շնորհիվ լեզու սովորելը կվերածվի ոչ միայն արագ, այլ նաև հետաքրքիր և հաճելի գործընթացի: