Արդյունավե՞տ է արդյոք սովորել մի քանի լեզու միաժամանակ

Լեզվին տիրպետելն այսօր հասանելի և անհրաժեշտ է բոլորին: Այդ գործընթացը կարող է պահանջել ինչպես կարճ, այնպես էլ շատ երկար ժամանակ՝ կախված այն բանից, թե որքա՞ն ժամանակ է դրան տրամադրում սովորողը, և թե ի՞նչ բարդություն է իրենից ներկայացնում տվյալ լեզուն սովորելը:
Այսօր շատ ակտուալ հարց է, թե արդյոք հնարավոր է՞ սովորել մի քանի լեզու միաժամանակ: Այս հարցը ունի հստակ պատասխան՝ այո: Սակայն, ավելի խորը մտածելու դեպքում կհասկանանք, որ դրա արդյունավետությունը մեծ կասկածի տակ է:
Լեզուն սովորել սկսելուց առաջ մենք պետք է հասկանանք, ի վիճակի՞ ենք արդյոք անել դա և անհրաժեշտ է՞ այն մեզ, թե ոչ:
1. Եթե Ձեր նախընտրած ոլորտի աշխատանքի կամ կրթության համար Ձեզ տրված է սովորել մեկից ավելի լեզուներ՝ հնարավորինս սեղմ ժամանակում, ապա այլընտրանք չկա: Այս դեպքում անհրաժեշտ է համատեղել մի քանի լեզվի ուսուցումը՝ միևնույն ժամանակահատվածում:
Տվյալ պարագայում կարելի է ուսումնասիրել բոլոր այն մեթոդները, որոնց միջոցով կարող եք հնարավորինս ճիշտ օգտագործելով Ձեր ժամանակը՝ հասնել ցանկալի արդյունքի:
2. Եթե դրա համար չկան անհրաժեշտ և հրատապ պատճառներ, ապա միաժամանակ մի քանի լեզու սովորելն այդքան էլ նախընտրելի չէ:
- Եթե ցանկանում եք խորապես ուսումնասիրել որևէ լեզու, ապա պետք է դրան օրական տրամադրեք որոշակի ժամանակ՝ ցանկալի է մի քանի ժամ: Որքան հաճախ եք զբաղվում տվյալ լեզվի ուսուցմամբ, այնքան հաճախակի եք առնչվում դրա քերականության և բառապաշարի հետ: Ուստի՝ ամենօրյա կանոնավոր ուսուցումը ամրապնդում է անցած գիտելիքները և հետագա ուսուցումը դարձնում առավել արդյունավետ:
- Լեզվի ուսուցումն առավել ամրապնդելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել և սովորել ոչ միայն դրա քերականությունն ու բառապաշարը, այլ նաև օրվա ընթացքում ժամանակ տրամադրել տվյալ լեզվով նյութեր և ձայնագրություններ լսելու վրա: Նախընտրելի է նաև հնարավորինս շատ հաղորդակցվել այդ լեզվով և փորձել օգտագործել այն առօրյա կյանքում: Ուստի՝ այս ամենը հաշվի առնելով, տրամաբանական է, որ մեկից ավելի լեզու սովորելը կդանդաղեցնի լեզուներից յուրաքանչյուրի ուսուցման գործընթացը: