X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

    դրույթներին և պայմաններին

    X

    Հետադարձ զանգի պատվեր

      Close

      21.01.2019

      Արդյո՞ք լավ գաղափար է սովորել օտար լեզու արագացված տարբերակով

      Առհասարակ, լեզուներ սովորելու համար անհրաժեշտ չէ ունենալ հատուկ տաղանդ և հատուկ ունակություններ: Գուցե մեզնից մեկի մոտ դա ստացվում է ավելի արագ և հեշտ, քան մյուսի մոտ, սակայն, մեզնից յուրաքանչյուրն ունակ է անել դա: Նույն տրամաբանությամբ, մեկի մոտ օտար լեզվով խոսելը հնչում է առավել ճշգրիտ և գեղեցիկ, մյուսի մոտ՝ ոչ այնքան: Այնուամենայնիվ, օտար լեզվի տիրապետելը հասանելի է բոլորիս: Իսկ կարո՞ղ ենք արդյոք, նույն բանն ասել լեզվին արագացված մեթոդներով տիրապետելու մասին: Կարելի է ասել՝ այս հարցը դիտարկվում է մի քանի տեսանկյունից: Եկեք քննարկենք դրա առավելությունները և թերությունները: Օտար լեզու իմանալն այսօր մեծ առավելություն է՝ հատկապես աշխատանքի ոլորտում: Այսօր բոլորն են ձգտում սովորել օտար լեզու, սակայն, ոմանց համար դա պարզապես հոբբի է, իսկ ոմանց համար՝ անհրաժեշտություն:⇓⇓⇓ ♦Առաջին դեպքում, սովորողը չունի հստակ ժամկետներ և լեզվի ուսուցմանը տրամադրում է այնքան ժամանակ, որքան հնարավոր է՝ համատեղելով դա այլ զբաղմունքների հետ: ♦Երկրորդ դեպքում, սովորողը ունի հատուկ ժամկետներ և պատրաստ է կիրառել հնարավոր բոլոր մեթոդները՝ լեզվին առավելագույնս արագ ժամանակահատվածում տիրապետելու համար: ♦Կա նաև երրորդ տարբերակ, այն է՝ լրջորեն ուսումնասիրել օտար լեզու՝ ոչ արագացված տարբերակով: Առաջին և երկրորդ տարբերակներում նախընտրելի է առաջնահերթությունը տալ լեզվի արագացված դասընթացներին: Ճիշտ մասնագետի և ճիշտ մեթոդների կիրառման միջոցով՝ սովորողը կարճ ժամանակահատվածում կարող է տիրապետել լեզվի այն հիմնական բառապաշարին և քերականությանը, որն անհրաժեշտ է իրեն: Այս դեպքում, իհարկե, կարևոր է հաշվի առնել այն բնագավառը, որը հետաքրքրում է սովորողին և շեշտը դնել հենց այդ ոլորտի բառախմբերի վրա: Երրորդ տարբերակում լեզվի արագացված դասընթացներն այնքան էլ նախընտրելի չեն: Թեև չափազանց գրավիչ է իմանալ, որ կարելի է երկու կամ երեք ամսում խոսել և հաղորդակցվել մի լեզվով, որն ընդհանրապես չեք տիրապետել նախկինում, այն առաջ է բերում իր բացասական կողմերը: Եթե դուք նպատակադրվել եք տվյալ լեզուն սովորել ամենայն մանրամասնությամբ և տիրապետել դրա հնարավոր բոլոր նրբություններին, ապա նախընտրելի է հենց սկզբից դրան մոտենալ առավել լրջորեն՝ տրամադրելով հստակ օրեր և հստակ ժամանակ: Քանի որ, միայն կանոնավոր ուսուցման դեպքում դուք կհասնեք որակյալ և ցանկալի արդյունքի: Այսպիսով՝ օտար լեզվի տիրապետելու համար անհրաժեշտ չէ հաղթահարել հատուկ խոչընդոտներ: Անհրաժեշտ է միայն դիմել համապատասխան մասնագետի և գործի դնել անհրաժեշտ բոլոր ջանքերը: Իսկ դիմել լեզվի ուսուցման արագացված մեթոդներին, թե ուսումնասիրել այն երկարաժամկետ տարբերակով, կախված է այն նպատակից, որը դուք դրել եք ձեր առջև:

      Leave a Reply

      Your email address will not be published. Required fields are marked *