Арпи
Арпи
Образование: Ереванский государственный университет
Даляньский университет иностранных языков, Китай
Привет, я Арпи, я изучаю китайский как второй язык. Китайский – очень интересный и используемый язык, так как в настоящее время на нем говорят более 1,3 миллиарда человек. Я начала изучать китайский язык в Институте Конфуция, после чего я была убеждена, что хочу увидеть страну, которая была бы настолько уникальной, но в то же время сложной и знакомой с китайской культурой. Затем я училась в Даляньском университете иностранных языков в Китае. Теперь у меня 4-й уровень HSK на китайском языке. Я люблю учить и делиться своими знаниями с другими людьми.
Հերմինե
Հերմինե
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Ողջույն, ես Հերմինեն եմ: Երբ դեռ մասնագիտություն ընտրելու փուլում էի, բավականին շատ տարբերակներ էին պտտվում գլխումս, սակայն, այնուամենայնիվ, հաղթեց լեզուների հանդեպ իմ մեծ սերը: Իսկ ինչու հենց անգլերեն լեզուն: Առաջին ամենամեծ պատճառը իմ սուբյեկտիվ դրական վերաբերմունքն ու լեզվին տիրապետելու մեծ ցանկությունն է եղել: Նախ և առաջ, անգլերենը համարվում է միջազգային լեզու, ինչի համար էլ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր իմացողի հանգիստ շփվել օտարերկրացիների հետ, ստանալ որակյալ ուսում արտերկրում, ընդլայնել կապը զբոսաշրջիկների հետ: Կցանկանայի մարդկանց խրախուսել, որպեսզի շատ ավելի մեծ ջանքեր ներդնեն լեզուներ, հատկապես անգլերեն սովորելու մեջ, քանի որ հենց այս կարևոր ընտրությունը կարող է փոխել նրանց կյանքի ընթացքը:
Աշխեն
Աշխեն
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Ողջույն, ես Աշխենն եմ: Դեռ փոքրուց սիրել եմ անգլերենը։ Անգլերենը իմ անփոխարինելի ու հավատարիմ ընկերը դարձավ հենց մեր առաջին ծանոթությունից սկսած։ Հիմա հասկանում եմ, որ ուսուցիչ լինելը ի վերուստ տրված շնորհ էր, որ ավանդվել է ինձ իմ գեներով, կրթության հանդեպ սերը ժառանգել եմ ծնողներիցս, ծնվել ու մեծացել եմ ուսուցիչների ընտանիքում։ Այսօր անգլերենն իմ ապրելակերպն ու ապրելաոճն է։ Հրաշալի է տեսնել, թե ինչպես ես նոր անհատականություն ու նոր լեզվամտածողություն, նոր աշխարհայացք ու մտածելակերպ ձևավորում ուսանողի մեջ։ Ժամանակակից աշխարհում անգլերեն լեզվի իմացությունը առաջնահերթություն է և մեծ բանալի՝ բացելու հաջողության դարպասը և մուտք գործելու համաշխարհային քաղաքակրթություն։ Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ, ով գեթ մի փոքր ցանկություն ունի ճանաչելու այս հրաշք լեզուն և բացահայտելու նրա գաղտնիքները։
Արփինե
Արփինե
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Ես Արփին եմ՝ մասնագիրությամբ և կոչումով ուսուցչուհի: Դասավանդման առաջին իսկ քայլերից ես զգացել եմ, որ թեթևանում, զվարթանում և վայելում եմ ամեն դաս: Իսկ դա ստացվում է միայն ուսանողներիս գոհունակությունն ու առաջընթացը տեսնելով: Իմ ամեն դասաժամ եղել և մնում է գեղեցիկ համագործակցություն իմ և ուսանողիս միջև, որտեղ ես մոտիվացնում եմ ուսանողներիս և նրանց պրոգրեսից ու գոհ ժպիտից մոտիվացվում եմ ինքս, պատրաստակամ փոխնցելու ավելի շատ գիտելիք ավելի հավես ու ինտերակտիվ կերպով:
Իմ դասավանդման հիմնական սկզբունքներից մեկը բացառապես անհատական մոտեցում ցուցաբերելն է՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կարիքները, ցանկությունները, և անձնային առանձնահատկությունները: Եվ ուրեմն թույլ տվեք կիսվել Ձեզ հետ իմ գիտելիքներով, քանի որ ես դա անում եմ մեծագույն հաճույքով:
Լիլիթ
Լիլիթ
Կրթություն՝ Երևանի Պետական Մանկավարժական Համալսարան
Ես Լիլիթն եմ։
Շատ եմ սիրում հայոց լեզուն, քանի որ այն համարվում է ինքնատիպ ու յուրատեսակ լեզու։
Այսօր հայոց լեզուն հարուստ բառարան ունի և ես սիրով կբացահայտեմ այն Ձեզ համար։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է տիրապետի հայոց լեզվին, քանզի այն զարմանահրաշ լեզու է։ Շատ շատերը կան, որ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս, սակայն տարածությունն ու ժամանակը չպետք է խոչնդոտ հանդիսանա Ձեր և հայոց լեզվի կապի միջև։ Ես սիրով կօգնեմ ամրապնդել և զարգացնել Ձեր խոսքն ու լեզուն։
Էմմա
Էմմա
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Անգլերենի մասնագետ եմ, ունեմ շուրջ 4 տարվա փորձ: Տիրապետում եմ լեզվի բոլոր ասպեկտներին և համոզված եմ, որ ինձ հետ աշխատելով կբարելավեք Ձեր գիտելիքները և կընդլայնեք աշխարհայացքը։
Սիրում եմ աշխատել թե՛ մեծերի, թե՛ փոքրերի հետ: Դասավամդման պրոցեսն ինձ հաճույք է պատճառում, քանի որ փորձում եմ յուրաքանչյուր դաս էլ ավելի հետաքրքիր և մատչելի դարձնել Ձեզ համար՝ համատեղելով կարևորը և օգտակարը։
Ուրախ կլինեմ գիտելիքս կիսել Ձեզ հետ։ Սիրով սպասում եմ։
Արփինե
Արփինե
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Ողջույն ես Արփինեն եմ:
Անգլերենի հանդեպ մեծագույն սերն ու հետաքրքրվածությունը լեզուն ուսումնասիրելու և ուսուցանելու պատճառներից, թերևս, միայն մեկն է։ Անգլերենն այսօր ամբողջ աշխարհում ամենալայն տարածումն ունեցող լեզուն է։ Ու շփումն օտարերկրացիների հետ, ամբողջ աշխարհով մեկ ճամփորդելու ու տարբեր ազգերի մշակույթներին ծանոթանալու անհագ ցանկությունը շատերիս համար են այլ շարժառիթներ դառնում։ Միշտ առաջնորդվում եմ «Սովորի՛ր սովորեցնելու միջոցով» սկզբունքով ու մեծագույն ցանկություն ունեմ անգլերենի հետ կապված իմ գիտելիքները կիսել նաև ուրիշների հետ։
Մալվինա
Մալվինա
Կրթություն՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
Ես Մալվինան եմ,տիրապետում եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին: Ունեմ աշխատանքային փորձ թարգմանության և դասավանդման ոլորտում: Ներկայումս, դասավանդում եմ անգլերեն նաև առցանց եղանակով: Գաղտնիք չէ, որ այսօր անգլերենն այն լեզուն է, որի իմացությունն անհրաժեշտ է կյանքի բոլոր բնագավառներում: Ուսուցչի մասնագիտությունն ընտրելիս՝ հաշվի եմ առել իմ անձնային որակները և մանկավարժին ներկայացվող ժամանակակից պահանջները:
Էրիկ
Էրիկ
Կրթություն՝ Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան
Ես Էրիկն եմ: Աշխատում եմ արտերկրում որպես անգլերենի ուսուցիչ: Ունեմ TESOL վկայական: Ինձ համար լինել ուսուցիչ նշանակում է լինել ընկեր: Կարծում եմ ընկերական միջավայրում ուսուցանել շատ ավելի հաճելի է: Հավատում եմ, որ միասին կհասնենք շատ ավելիին:
Անի
Անի
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարանո
Ողջույն ես Անին եմ: Առաջարկում եմ միասին սովորել, քանի որ ունեմ աշակերտների և ուսանողների հետ աշխատելու մեծ փորձ։ Իմ վարած դասերն անցնում են շատ ուրախ և հետաքրքիր, իսկ ծրագրի ավարտին Դուք արդեն ունենում եք համակարգված գիտելիքներ։ Այսօր Ռուսաստանը աշխարհում գրավում է առաջատար դիրք։ Ռուսական գրականությունը լավագույնն է, ռուսական կինոն և թատրոնը բարձունքներ են գրավում։
Ամբողջ համացանցը ողողված ռուսերեն լեզվով հոդվածներով։ Դրա համար կարևոր է հենց ռուսերենի լավ իմացությունը, քանի որ անհնար է ժամանակակից աշխարհը առանց համացանցի և հեռուստատեսության։ Ռուսաց լեզուն գրավում է իր հարստությամբ և հնչեղությամբ։
Մարգարիտա
Մարգարիտա
Կրթություն՝ Հայ֊Ռուսական Համալսարանո
Ես Մարգարիտան եմ: Տասը տարուց ավել ապրելով Ռուսաստանի Դաշնությունում ռուսաց լեզուն դարձել է ինձ համար երկրորդ մայրենին։ Այս բավականին բարդ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ լեզուն համարվում է աշխարհում ամենատարածվածներից մեկը։ Ռուսաց լեզուն համացանցի ամենահանրամատչելի լեզուների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը շատ կարևոր է մեր ժամանակներում։
Տիրապետելով լեզվին դուք կունենաք հնարավորություն ուսումնասիրել բազմաթիվ ոլորտներ. գիտական, քաղաքական, տնտեսական և ինչու ոչ նաև հումորի ասպարեզը։
Անահիտ
Անահիտ
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Ես Անահիտն եմ, դասավանդում եմ գերմաներեն բավականին երկար տարիներ, մոտ 20 տարի, աշխատում եմ բորոր տարիքային խմբերի հետ, սկսած նախադպրոցական տարիքի երեխաներից: Աշխատանքային փորձս սկսվեց դպրոցից, հասկացա որ դասավանդելը հետաքրքիր ստեղծագործ աշխատանք է, դպրոցից հետո աշխատեցի ուսանողների հետ՝ քոլեջում և բուհում, երտասարդների հետ աշխատելը մի առանձին հաճույք է, երբ գործ ունես հասուն մտածելակերպով սերնդի հետ, ում հետ կարելի է տարբեր թեմաներով քննարկումներ անել:
Ես սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատում եմ հաճույքով:
Տաթևիկ
Տաթևիկ
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Appalachian State University
COADY International Institute
Հայոց լեզվի՝ աշխարհի հնագույն և հարուստ լեզուներից մեկի իմացությունը, հրաշալի հնարավորություն է տալիս հայ ժողովրդի բազմադարյա մշակութային արժեքների ճանաչման, իմացության և փոխանցման իմասատով: Ուստի ցանկանում եմ օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն իմ մայրենի լեզվի ուսուցման և տարածման համար:
Ունեմ նաև անգլերենի տարբեր մակարդակներ ուսուցանելու, IELTS քննության նախապատրաստելու, ինչպես նաև օտարերկրացիներին հայերեն սովորեցնելու հարուստ փորձ:
Մոնիկա
Մոնիկա
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Անգլերենի որակավորված մասնագետ եմ, նախապատրաստում եմ ОГЭ, ЕГЭ քննությունների և IELTS ծրագրի։ Աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում և Արտասահմանում , սիրում եմ աշխատել թե մեծերի, թե փոքրերի հետ ։ Ունեմ օնլայն դասավանդման շուրջ 7 տարվա փորձ։ Աշխատում եմ և օտարերկրացիների և հայերի հետ։ Յուրաքանչյուր աշակերտի հետ ցուցաբերում եմ անհատական մոտեցում ։ Սիրում եմ իմ մասնագիտությունը։
Ուսուցիչ լինելը երկնային պարգև է։
Նարինե
Նարինե
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Համալսարանը ավարտելուց հետո զբաղվում եմ հայոց լեզվի դասավանդմամբ:
Ընտրել եմ հայոց լեզվի ուսուցչի մասնագիտությունը, քանի որ ցանկանում էի կատարելապես տիրապետել մայրենի լեզվին և դասավանդել այն:
Մեր գրավոր ու բանավոր խոսքը պետք է լինի ճիշտ ու սահուն: Մեր իմացությամբ մենք պետք է անաղարտ պահենք մեր մայրենին: Հայոց լեզուն սովորել ցանկացողներին հետաքրքիր ճանապարհ է սպասվում, քանի որ հայերենը հին ու զարմանահրաշ լեզու է:
Արինա
Արինա
Կրթություն՝ Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական Լեզվահասարակագիտական Համալսարան
Սիրում եմ իմ աշխատանքը,որը ինձ համար արդեն հոբի է դարձել:Հաճույքով կիսում եմ գիտելիքս աշակերտներիս հետ և մոտիվացնում սովորել լեզուն ավելի արագ և եռանդով:Աշխատանքային 3ամյա փորձս հնարավորություն է տվել էլ ավելի հմտանալ ուսուցչի մասնագիտության մեջ:Սիրով սպասում եմ իմ աշակերտներին:
Ինեսսա
Ինեսսա
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Ինչու՞ սովորել ռուսերեն, քանի որ բացի միջազգային լեզուներից մեկը լինելուց, այն նաև ամենագեղեցիկներից և հնչեղներից մեկն է: Գազտնիք չէ, որ այն նաև բարդ լեզու է, սակայն բարդությունը չի կանգնեցնում նրանց, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել խոսել Պուշկինի և Դոստոևսկու լեզվով: Ամեն տարի այս լեզվով գրել, կարդալ և խոսել ցանկացողների քանակը միայն ավելանում է:
Մելինե
Մելինե
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Պերուջայի Համալսարան
Ընտրել եմ այս մասնագիտությունն ու լեզուն, քանի որ դեռ փոքրուց սիրել և երազել եմ խոսել իտալերեն և լինել Իտալիայում։ Իտալերենը իր մեղեդայնությամբ ու գեղեցկությամբ ունակ է գրավել յուրաքանչյուրին։ Այս բնագավառը հնարավորություն է ստեղծում ծանոթանալ իտալական մշակույթին, պոեզիային, օպերային և պատմությանը։ Ես կանեմ ամեն ինչ իտալերենի և Իտալիայի շունչը Ձեզ փոխանցելու և հետաքրքիր դասընթաց ապահովելու համար։ Եկեք գնանք մեր երազանքների ետևից։
Էդիտա
Էդիտա
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Ինձ շատ է դուր գալիս իմ մասնագիտությունը, ճիշտ է ՝ հայերենը մեր մայրենի լեզուն է, բայց, այնուամենայնիվ, դրա և՛ քերականությունը, և՛ կիրթ իմացությունը պահանջում է երկար, տքնաջան աշխատանք, քանի որ հայերենը դասվում է աշխարհի բարդագույն լեզուների շարքերին: Ուստի, ես սիրով կօգնեմ ձեզ հաղթահարել մեր լեզվի դժվարությունները:
Էլզա
Էլզա
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Անգլերեն լեզուն ժամանակակից աշխարհում ամենատարածված եւ պահանջված լեզուն է։ Աշխարհի գրեթե բոլոր երկրներում այն օգտագործում են։ Սովորելով անգլերեն ՝ կարող եք հեշտությամբ հաղորդակցվել, աշխատել եւ սովորել ցանկացած երկրում։
Հասկանալի է, որ մեզ համար անգլերեն լեզուն հանդիսանում է որպես երկրորդ լեզու, կլինեն դժվարություններ, սակայն համոզված եմ, որ միասին կհաղթահարենք այդ դժվարությունները։ Դասերը կլինեն հետաքրքիր, ինտերակտիվ եւ արդյունավետ։
Սիլվա
Սիլվա
Կրթություն՝ Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական Լեզվահասարակագիտական Համալսարան
Դասավանդել տարբեր լեզվի կենտրոններում,դասախոսել համալսարանում,անցկացրել մասնավոր անհատական և խմբակային պարապմունքներ: Ներկայումս ինտենսիվորեն դասավանդում եմ իսպաներեն և անգլերեն օնլայն տարբերակով: Այն բացառիկ հնարավորություն է տալիս սովորողին, հարմար պայմաններում և շատ հեշտ եղանակներով տիրապետել լեզվին: Եթե ցանկանում եք արագ և էֆեկտիվ տարբերակ միջազգային այս լեզուներին տիրապետելու համար, ապա գտնվում եք ճիշտ ուղու վրա :
Տիգրան
Տիգրան
Կրթություն՝ Երևանի Կոնֆուցիուսի Ինստիտուտ
Երեք տարի սովորում եմ չինարեն և չինական մշակույթ: Ունեմ բավական դասավանդման փորձ: Դասավանդում եմ նաև անգլերեն և Toefl iBT: Աշխատում եմ 2 ուսումնական կենտրոններում: Շատ եմ սիրում իմ աշխատանքը:
Ես նաև երեք գրքի հեղինակ եմ: Որից մեկը` ամենաառաջինը, Հայաստանում 5 ամենավաճառվածների ցուցակում է:
Ռուզաննա
Ռուզաննա
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Դեռևս փոքրուց ինձ իր մեղեդայնությամբ գրավել և դպրոցական առաջին քայլերից միշտ ուղեկցել է իսպաներենը:
Եվրոպայում հնարավորություն եմ ունեցել բնիկների հետ շփվելու և թարգմանություններ կատարելու:
Ըստ իս իսպաներեն դասավանդել միշտ էլ կշարունակեմ, քանի որ դա ինձ ոչ միայն հնարավորություն է ընձեռում լեզուն այլ տեսանկյուններից ուսումնասիրելու, այլև ես համարվում եմ այդ չքնաղ լեզվի տարածողներից մեկը:
Արմինե
Արմինե
Կրթություն՝ Երևանի Վ. Բրյուսովի անվ. Պետական Լեզվահասարակագիտական Համալսարան
Կատարում եմ պարապմունքներ բոլոր տարիքային խմբերի հետ։
Աշխատում եմ նաև France Formation Internationale և Lingua Life ուսումնական կենտրոններում։
Սիրում եմ դասավանդել, քանի որ ինձ դուր է գալիս գիտելիքներս փոխանցել սովորել ցանկացողներին, հասցնել սպասվող մակարդակի ու գիտելիքների մեծ պաշար տրամադրել։ Չնայած ֆրանսերենի բարդ լեզու լինելուն, ես անում եմ ամեն ինչ, հնարավորինս հեշտ ձևով մատուցելու լեզվի բոլոր նրբությունները:
Անուշ
Անուշ
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Աշխատել եմ դպրոցում, ուսումնական կենտրոններում՝ Հայաստանում և արտերկրում:Արդեն 3 տարի դասավանդում եմ նաև օնլայն:
Սիրով և մեծ ոգևորվածությամբ եմ կատարում աշխատանքս,քանզի այն սոսկ աշխատանք չէ,այլ հնարավորություն շփվելու և ծանոթանալու հետաքրքիր մարդկանց հետ,մոտիկից հաղոդակից լինելու նրանց յուրօրինակ մշակույթին`թեկուզ և վիրտուալ:
Ամալյա
Ամալյա
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Ես սիրում եմ դասավանդել և իմ գիտելիքները փոխանցել ուրիշներին։ Հպարտանում եմ, երբ իմ ուսանողները փորձում են նմանվել ինձ, և դա ինձ պարտավորեցնում է ավելի շատ աշխատել և ձեռք բերել նորանոր գիտելիքներ։ Գնահատում եմ նպատակասլաց և աշխատասեր ուսանողներին։
Մեծ հաճույքով ձեզ կփոխանցեմ իմ գիտելիքները և փորձը։ Եկեք ոչ միայն խոսենք, այլ նաև մտածենք գերմաներեն։
Անի
Անի
Կրթություն՝ Հալեպի Համալսարան
Ես ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում:Արդեն երկու տարի է ապրում եմ Երևանում: Աշխատում եմ նաև Գիտակ դպրոցում որպես հայերեն լեզվի ուսուցիչ արաբ ուսանողների:
Դասավանդությունը իմ համար մասնագիտություն մըն է, որը ունի իր հատուկ սրբությունը:
Որպես դասավանդող ես ինքս կհամարեմ թե՝ ունեմ հաղորդագրություն, որը պետք է փոխանցեմ իմ ուսանողներին առանց ճիգ խնայելու: Միշտ ձգտում եմ ամրապնդել իմ և ուսանողներիս միջև համագործակցության և համաձայնության ոլորտները:
Սուսաննա
Սուսաննա
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Ռուսաց լեզուն հանդիսանում է ամբողջ աշխարհով տարածված լեզուներից մեկը։
Այս լեզուն հնարավորություն է ընձեռել ինձ ավելի լավ ուսումնասիրել հայ-ռուս ժողովրդի մշակույթը, պատմությունը և ավանդույթները։
Ես համոզված եմ, որ Ձեզ կփոխանցեմ այն գիտելիքները, որը հնարավորություն կտա ճանաչել և գնահատել ռուսաց լեզուն։
Անահիտ
Անահիտ
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Լեհաստանի Նիկոլայ Կոպերնիկոսի Համալսարան
Անգլերենի որակավորված մասնագետ եմ: Դասավանդում եմ նաև TOEFL և IELTS ծրագրեր:
Անգլերենն իմ տարերքն է , որքան ուսումնասիրում եմ լեզուն , այնքան ավելի ու ավելի եմ ցանկանում բացահայտել նրա խորքերը : Դասավանդում եմ սիրով ու եռանդով և հաճույքով եմ քաղում իմ աշխատանքի արդյունքները:
Քրիստինա
Քրիստինա
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Աշխատում եմ տարբեր տարիքային խմբերի հետ՝ փոքրերի և մեծահասակների: 2017-ին դասավանդել եմ ռուսաց լեզու և գրականություն միջնակարգ և ավագ դպրոցներում:
Շատ ցանկալի է սովորել լեզուն, որով խոսել և ստեղծագործել են այնպիսի տաղանդավոր մարդիկ, ինչպիսին են Տոլստոյը, Չեխովը, Ստանիսլավսկին, Չայկովսկին և այլն: Սովորե՛ք ռուսերեն. այն շատ գեղեցիկ է և հարուստ:
Գոհար
Գոհար
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Ֆրանսերենը միշտ եղել է իմ ամենասիրելի լեզուն, և ես որոշեցի իմ գիտելիքները ամրապնդել, ավելացնել, որպեսզի ինքս կարողանամ դասավանդել։ Մասնագիտությամբ երաժիշտ եմ, իսկ օտար լեզուներ ուսումնասիրելն իմ հոբբին է, որը երկարատև և շատ աշխատանքիս շնորհիվ դարձրել եմ աշխատանք։Սկսել եմ սովորել Վանաձորի SPFA ֆրանսախոսների ակումբում։
Ուրախ եմ, որ կարող եմ փոխանցել սերս դեպի ֆրանսիական մշակույթ և արվեստ:Եկեք միասին բացահայտենք Ֆրանսիան։
Աննա
Աննա
Կրթություն՝ Երևանի Վ.Բրյուսովի անվ. Պետական Լեզվահասարակագիտական Համալսարան
Ֆրանսերենն ինձ համար ապրելակերպ է:Սիրում եմ խոսել սիրո լեզվով:Փորձում եմ իմ դասերը կազմակերպել այնպես,որ իմ աշակերտները նույնպես զգան ֆրանսերենի, ֆրանսիական մշակույթի ողջ գեղեցկությունը: Համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ դպրոցում, զուգահեռ իրականացրել եմ նաև հեռավար ուսուցում:Համագործակցել եմ նաև ֆրանսիական SPFA կազմակերպության հետ, աշխատել եմ որպես գիդ և ֆրանսերենի ուսուցիչ:Ունեմ նաև հրապարակումներ՝ Dans le monde des enfants /CLEF journal des clubs etudiants francophones de SPFA/
Անահիտ
Անահիտ
Կրթություն՝ Վանաձորի Պետական Համալսարան
Լեհաստանի Լոձի Համալսարան
Մի շարք դասընթացներ եմ կազմակերպել երիտասարդական կենտրոններում։
Շուրջ մեկ տարի է աշխատում եմ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ Լոռու մարզային մասնաճյուղում,որպես թարգմանիչ, կամավոր հիմունքներով։ Մասնագիտական պրակտիկա եմ անցնում նաեւ ամերիկյան «Հայ Թեք Գեթվեյ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղում որպես վաճառքի բաժնի աշխատակից։
Էռա
Էռա
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Երևանի Հայբուսակ Համալսարան
Տարբեր լեզվի կենտրոններում դասավանդել եմ իսպաներեն,այնուհետև սկսել եմ դասավանդել հիմնական և ավագ դպրոցներում:
Իսպաներենը աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է:Իսկ իսպանական ավանդույթները, երաժշտությունը, մշակույթը,խոհանոցը,պատմությունը և իսպանացիների հետ շփվելու հաճույքը անտարբեր չեն թողնի ոչ մեկին:
Դե իսկ ես կանեմ ամեն ինչ,որ Դուք հնարավորինս արագ իրականացնեք Ձեր երազանքը և սկսեք խոսել իսպաներեն հենց առաջին դասից:
Զարուհի
Զարուհի
Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան
Սիրում եմ ուսումնասիրել լեզուներ,մասնագիտական թուրքերենից բացի, խորացնում եմ գիտելիքներս նաև անգլերենի ու ադրբեջաներենի ոլորտում:Յուրաքանչյուր լեզվական գաղտնիքի բացահայտում ես համարում եմ ևս մեկ նոր ձեռքբերում մասնագիտական ոլորտում: Լեզվի աշխարհը, առհասարակ, անսահման է ու խորը, ուստի ես ձեզ խորհուրդ եմ տալիս ժամանակ չկորցնել ու ձեռնամուխ լինել նորանոր լեզուների ուսումնասիրությանը:Իսկ այժմ պատրա՞ստ եք ինձ հետ միասին մուտք գործել թուրքերենի աշխարհ և բացահայտել այդ լեզվի գաղտնիքները: