X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

դրույթներին և պայմաններին

X

Հետադարձ զանգի պատվեր

Close

ԲԼՈԳ

4 Feb 2019 Արդյունավե՞տ է արդյոք սովորել մի քանի լեզու միաժամանակ
Լեզվին տիրպետելն այսօր հասանելի և անհրաժեշտ է բոլորին: Այդ գործընթացը կարող է պահանջել ինչպես կարճ, այնպես էլ շատ երկար ժամանակ՝ կախված այն բանից, թե որքա՞ն ժամանակ է դրան տրամադրում սովորողը, և թե ի՞նչ բարդություն է իրենից ներկայացնում տվյալ լեզուն սովորելը: Այսօր շատ ակտուալ հարց է, թե արդյոք հնարավոր է՞ սովորել մի քանի լեզու միաժամանակ: Այս հարցը ունի հստակ պատասխան՝ այո: Սակայն, ավելի խորը մտածելու դեպքում կհասկանանք, որ դրա արդյունավետությունը մեծ կասկածի տակ է: Լեզուն սովորել սկսելուց առաջ մենք պետք է հասկանանք, ի վիճակի՞ ենք արդյոք անել դա և անհրաժեշտ է՞ այն մեզ, թե ոչ:                                                     1. Եթե Ձեր նախընտրած ոլորտի աշխատանքի կամ կրթության համար Ձեզ տրված է սովորել մեկից ավելի լեզուներ՝ հնարավորինս սեղմ ժամանակում, ապա այլընտրանք չկա: Այս դեպքում անհրաժեշտ է համատեղել մի քանի լեզվի ուսուցումը՝ միևնույն ժամանակահատվածում: Տվյալ պարագայում Ավելին
21 Jan 2019 Արդյո՞ք լավ գաղափար է սովորել օտար լեզու արագացված տարբերակով
Առհասարակ, լեզուներ սովորելու համար անհրաժեշտ չէ ունենալ հատուկ տաղանդ և հատուկ ունակություններ: Գուցե մեզնից մեկի մոտ դա ստացվում է ավելի արագ և հեշտ, քան մյուսի մոտ, սակայն, մեզնից յուրաքանչյուրն ունակ է անել դա: Նույն տրամաբանությամբ, մեկի մոտ օտար լեզվով խոսելը հնչում է առավել ճշգրիտ և գեղեցիկ, մյուսի մոտ՝ ոչ այնքան: Այնուամենայնիվ, օտար լեզվի տիրապետելը հասանելի է բոլորիս: Իսկ կարո՞ղ ենք արդյոք, նույն բանն ասել լեզվին արագացված մեթոդներով տիրապետելու մասին: Կարելի է ասել՝ այս հարցը դիտարկվում է մի քանի տեսանկյունից: Եկեք քննարկենք դրա առավելությունները և թերությունները: Օտար լեզու իմանալն այսօր մեծ առավելություն է՝ հատկապես աշխատանքի ոլորտում: Այսօր բոլորն են ձգտում սովորել օտար լեզու, սակայն, ոմանց համար դա պարզապես հոբբի է, իսկ ոմանց համար՝ անհրաժեշտություն:⇓⇓⇓ ♦Առաջին դեպքում, սովորողը չունի հստակ ժամկետներ և լեզվի ուսուցմանը տրամադրում է այնքան ժամանակ, որքան հնարավոր է՝ համատեղելով դա այլ զբաղմունքների հետ: ♦Երկրորդ դեպքում, սովորողը ունի հատուկ ժամկետներ և պատրաստ է կիրառել հնարավոր բոլոր մեթոդները՝ լեզվին առավելագույնս արագ ժամանակահատվածում տիրապետելու համար: ♦Կա նաև Ավելին
27 Dec 2018 Ամենից շատ գործածվող լեզուները աշխարհում
Որո՞նք են աշխարհում ամենից շատ օգտագործվող լեզուները: Այս հարցը հուզում ու հետաքրքրում է շատերին: Դրանից ելնելով ենք որոշում, թե ո՞ր լեզվին արժի տիրապետել, և մենք, մեծամասամբ, նախապատվությունը տալիս ենք այն լեզուներին, որոնք կիրառվում և օգտագործվում են ամենից շատ և ունեն առավել մեծ պահանջարկ աշխարհի տարբեր կետերում: Գուցե առաջին հայացքից այս հարցը թվում է պարզ, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Երբեմն լեզվի գործածությունը կախված է ոչ միայն տարբեր երկրներում դրանց կիրառելիությունից, այլ նաև այն փաստից, թե որքա՞ն բնակչություն ունի տվյալ երկիրը, և որքանո՞վ է այդ երկրի լեզուն պահանջված: Մենք առանձնացրել ենք այն 5 հիմնական լեզուները, որոնք առավել կիրառելի են և առավել պահանջված: 1. Չինարեն Գուցե չինարենը կիրառվում է մեծամասամբ հենց Չինաստանում և ոչ այնքան բազմազան երկրներում, սակայն աշխարհում ամենից շատ խոսում են հենց այս լեզվով: Ինչու՞, որովհետև երկրի բնակչությունից ելնելով այս լեզուն կիրառվում է ավելի քան 1,9 միլյարդ մարդկանց կողմից, ընդ որում՝ 897 միլիոնը հենց միայն բնիկներն են: Որքան էլ այն թվա չափազանց բարդ և Ավելին
3 Dec 2018 Ինչպե՞ս արագ սովորել օտար լեզու
5 քայլ, որը կօգնի արագ տիրապետել օտար լեզվին Ցանկանում եք սովորել օտար լեզու, որովհետև սիրում ես ճամփորդե՞լ, կամ գուցե ցանակնում ես կարդալ քո սիրելի գիրքը բնագրով: Ինչ պատճառ էլ որ ունենաս, ցանկալի է իմանալ այն հիմնական մեթոդները, որոնց շնորհիվ լեզվի ուսուցման գործընթացը կարելի է դարձնել առավել հեշտ, արագ և արդյունավետ: Ստորև ներկայացնում ենք այն 5 հիմնական քայլերը, որոնց հետևելու դեպքում արագորեն կհասնեք լեզվի՝ Ձեր ցանկալի մակարդակին: 1. Սահմանեք պլան Նախքան լեզվի ուսումնասիրման բուն գործընթացին անցնելը, նախ և առաջ անհրաժեշտ է սահմանել գործողությունների որոշակի հերթականություն: Կարելի է սահմանել որոշակի ժամկետ, ըստ որի կհասկանաք, թե ի՞նչ ժամանակահատվածում է անհրաժեշտ ընկալել լեզուն: Կարևոր է նաև որոշել, թե ի՞նչ նպատակի պետք է ծառայի լեզուն, որպեսզի հնարավոր լինի հասկանալ ինչի՞ց և ինչպե՞ս սկսել ուսուցումը: 2. Առանձնացրեք անհրաժեշտ բառապաշար Լեզվում կան անսահամանափակ քանակությամբ բառեր և արտահայտություններ, որոնց հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում տիրապետել: Եվ եթե Ձեզ անհրաժեշտ է սեղմ ժամկետում տիրապետել որևէ օտար լեզվի, ապա կարելի է կիրառել հետևյալ խելամիտ միջոցը՝ առանձնացնել Ավելին
23 Nov 2018 Լեզուների օնլայն ուսուցման առավելությունները
Լեզուներ սովորելը միշտ եղել և մնում է ամենատարածված ու ամենաանհրաժեշտ զբաղմունքներից մեկը: Այժմ օտար լեզվի տիրապետելը ամենևին խնդիր չէ: Լեզուների ուսուցումը ճիշտ և որակով կազմակերպելու դեպքում կարելի է հեշտությամբ ձեռք բերել բավարար գիտելիքներ՝ տվյալ լեզվով հաղորդակցվելու համար: Մերօրյա տեխնոլոգիաներն այս ամենը դարձնում են ավելի հեշտ և հարմար՝ տալով մեզ հնարավորություն՝ սովորել օտար լեզու օնլայն տարբերակով: Ստորև մենք կդիտարկենք այն առավելությունները, որոնք մեզ կարող է առաջարկել լեզուների օնլայն ուսուցումը: 1. Հասանելի է բոլորին Օնլայն ուսուցման առաջին առավելությունն այն է, որ դրանից կարող է օգտվել մեզնից յուրաքանչյուրը: Եթե նախկինում ուսուցիչ ընտրելիս հաշվի էինք առնում նաև նրա դասավանդման վայրը և դրա հեռու կամ մոտ լինելը, ապա այժմ սա ամենևին խնդիր չէ: Լեզվի ուսուցուման օնլայն տարբերակը հնարավորություն է տալիս այն կազմակերպել նաև երկրի սահմաններից դուրս, հեռավորությունը խնդիր չէ: 2. Ունի ժամային ազատ գրաֆիկ Շատ հաճախ մենք բախվում ենք այն խնդրին, որ չունենք բավարար ժամանակ՝ ուսուցումը օրվա այս կամ այն ժամին կազմակերպելու համար: Լեզուների օնլայն ուսուցումը այստեղ նույնպես ունի իր Ավելին
1 2 3 4