X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

    դրույթներին և պայմաններին

    X

    Հետադարձ զանգի պատվեր

      Close

      ԲԼՈԳ

      14 Nov 2018 Ինչու՞ պահպանել հայերենը
      Աշխարհում կա շուրջ 7000 լեզու, որոնց թվում են ինչպես գործածելի, այնպես էլ՝ մահացած լեզուները: Լեզվի իմացությունը պարտադիր է ցանկացած տեսակի հաղորդակցության համար, և որքան լավ տիրապետենք լեզվին, այնքան ավելի հեշտ և հասկանալի կլինի հաղորդակցումը շրջապատի հետ: Մեր օրերում շատ կարևոր և ակտուալ է օտար լեզվի տիրապետումը: Սակայն, ոչ պակաս կարևոր է նաև մեր մայրենի՝ հայոց լեզվի պահպանումը: Այսօր մենք կպարզաբանենք, թե ինչու՞ է կարևոր պահպանել հայոց լեզուն, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար: Որքան էլ որ օտար լեզվի տիրապետելը դիտվում է որպես առավելություն, կան մի շարք համոզմունքներ, ըստ որոնց հայերենին լիարժեք տիրապետելը ոչ պակաս կարևոր և անհրաժեշտ է: 1. Նախ, հայերենին տիրապետելը երեխայի ինքնաճանաչման հիմքն է: Խոսելով մեզ հարազատ լեզվով, մենք միաժամանակ մեր մեջ ենք կրում այն բոլոր ազգային և պատմական արժեքները, որոնք բնորոշ են մեր ազգին և պետությանը: Պահպանելով հայոց լեզուն, մենք պահպանում ենք նաև այն, ինչ մեզ են հասցրել մեր նախնիները: 2. Չպահպանելով հայերենը՝ մենք խարխլում ենք նաև այն հարաբերությունները, որոնք կան Ավելին
      25 Oct 2018 Ինչու՞ սովորել օտար լեզու
      Օտար լեզու սովորելն այսօր միայն ինքնակենսագրականը հարստացնելու և հեշտորեն ճանապարհորդելու կամ օտարերկրացիների հետ շփվելու միջոց չէ: Մեր օրերում սա հաճելի և ինչու ոչ նաև անհրաժեշտ զբաղմունք է, որն իր հերթին ունի մի շարք առավելություններ և դրական կողմեր: Իսկ որո՞նք են այդ առավելություններն ու դրական կողմերը: Հոգեբանական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկու և ավելի լեզուների տիրապետելը նպաստում է ճանաչողական ընկալմանը: Երկու և ավելի լեզուների տիրապետող մարդկանց ուղեղի գործունեությունը սկսում էապես տարբերվում է մեկ լեզվի տրապետող մարդկանց ուղեղի գործունեությունից: Իսկ այս տարբերություններն, իրենց հերթին, ի հայտ են բերում տարբեր մտավոր առավելություններ: Այսօր մենք նկատի կառնենք այն 5 հիմնական առավելությունները, որոնք անխուսափելիորեն տրվում են մի քանի լեզվի տիրապետող մարդկանց: 1.Դուք դառնում եք առավել խելացի Օտար լեզվով խոսելը բարելավում է ուղեղի գործունեությունը, քանզի այս գործընթացի ժամանակ մարդը փորձում է ճանաչել և ընկալել նոր բառերի իմաստները և հաղորդակցվել տարբեր լեզվային համակարգերում: Սա բարձրացնում է ընկալունակությունը և օգնում հեշտորեն հաղթահարել նաև այլ բնագավառների խնդիրները: 2.Դուք կառուցում եք բազմախնդրային հմտություններ Մի Ավելին
      20 Sep 2018 ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԸ
      Քերականություն շատ մի՛ ուսումնասիրեք: Այս կանոնը շատ ուսանողների կարող է տարօրինակ թվալ, բայց այն ամենակարևորներից մեկն է: Եթե ցանկանում եք Ձեր քննությունը հաջողությամբ հանձնել, ապա շատ քերականություն սովորե՛ք: Մինչդեռ, եթե սահուն անգլերեն խոսելու ցանկություն ունեք պետք է փորձեք անել դա առանց Ձեզ քերականության տեսանկյունից ծանրաբեռնելու: Քերականությամբ զբաղվելը Ձեզ միայն կդանդաղեցնի և կշփոթեցնի: Եթե նախադասություն կազմելու ընթացքում մտածեք կանոնների մասին, ավելի կշփոթվեք: Հիշե՛ք, որ անգլերեն լեզվի կրողների միայն շատ փոքր մասը 20%-ից ավելի քերականական կանոններ գիտի: Արտահայտություններ սովորե՛ք: Շատ ուսանողներ բառեր են սովորում և փորձում են բառերը իրար կողքի դնելով նախադասություններ կազմել: Միանշանակ նրանց մոտ դա չի ստացվի, քանի որ արտահայտություններ չեն սովորել: Եթե հազար բառ գիտեք, դա չի նշանակում, որ կարող եք ճիշտ նախադասություն կազմել: Բայց երբ 100 արտահայտություն իմանաք, կկարողանաք բազում ճշգրիտ նախադասություններ կազմել: Իսկ 1000 արտահայտություն իմանալու դեպքում, սահնուն անգլերեն կխոսեք: Մի՛ թարգմանեք: Եթե ցանկանում եք անգլերեն նախադասություն կազմել, բառերը Ձեր մայրենի լեզվից մի՛ թարգմանեք: Շարադասությունը ամբողջովին տարբեր է, և Դուք անցանկալի արդյունքի կհասնեք: Փոխարենը արտահայտություններ և նախադասություններ սովորե՛ք: Այս դեպքում Ավելին
      12 Sep 2018 ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ ԱՆԳԼԵՐԵՆ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԸ
      Երբեմն օտարերկրացիները շատ արագ են խոսում, միացնում են որոշ բառեր, օգտագործում են ժարգոնային արտահայտություններ, ինչը անգլերեն սովորող այլազգի մարդկանց համար դժվարացնում է նրանց հասկանալու գործընթացը: Իրականում ամեն ինչ ավելի հեշտ է: Եթե Դուք չեք կարողանում հասկանալ բանավոր անգլերեն լեզուն, դրա համար կարող է լինել երեք պատճառ՝ Դուք չգիտեք բավարար քանակությամբ բառեր Իհարկե, եթե Դուք չգիտեք բառի իմաստը, ապա այն խոսքի մեջ հասկանալ ևս չեք կարող: Բացառությամբ այն դեպքերի, երբ կարելի է համատեքստից գուշակել բառի իմաստը: Որքան հարուստ է Ձեր բառապաշարը, այնքան հեշտ է Ձեզ համար հասկանալ բանավոր խոսքը: Դուք չեք տիրապետում լեզվի քերականությանը Առանձին բառերը վերջնական, լիիմաստ նախադասությունների վերածելու գործում մեզ օգնում է քերականությունը: Միայն քերականության շնորհիվ մենք կարող ենք լիարժեք հասկանալ այն միտքը, որը խոսացողը ցանկանում է տեղ հասցնել իր նախադասության միջոցով: Քերականությանը կարևոր է, քանի որ նախադասության մեջ կատարված չնչին քերականական փոփոխությունը երբեմն կարող է փոխել նախադասության ամբողջ իմաստը: Ձեր լսողական հմտությունները զարգացած չեն Եթե առաջին երկու կետերը Ձեր մասին չեն, Դուք ունեք Ավելին
      5 Sep 2018 9 ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ, ՈՐՈՆՔ ՁԵԶ ԿՕԳՆԵՆ ԵՐԵՔ ԱՄՍՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒ ՍՈՎՈՐԵԼ
      Բեննի Լյուիսը վեց լեզու գիտի՝ ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, բրազիլական պորտուգալերեն և էսպերանտո: Նա հրատարակել է «Սահուն լեզու երեք ամսում. ինչպես յուրաքանչյուր տարիքում սովորել խոսել ցանկացած լեզվով» գիրքը: Հեղինակը կարծում է, որ ճիշտ մոտեցման և բավականաչափ պրակտիկայի դեպքում յուրաքանչյուրը կկարողանա երեք ամսում օտար լեզու սովորել:Բեննիի գլխավոր խորհուրդը կատարելության ձգտումից հրաժարվելն է: Բացի այդ, մենք լեզուն փորձում ենք վերածել դպրոցական առարկայի: Տարբեր ծրագրեր ենք ներբեռնում, քերականության դասեր ենք անցնում, բազմաթիվ բառեր ենք անգիր սովորում: Արդյունքում մենք փորձելով ամեն կերպ սահուն խոսել, այդպես էլ չենք հասնում մեր նպատակին: Հենց առաջին օրվանից Սկսնակները չպետք է վախենան բառերի սխալ արտասանությունից, ամենակարևորն այն է, որ նրանք սովորում են օտար լեզվով միանգամից բարձրաձայն խոսել: Սկզբում սովորեք օգտակար արտահայտություններ Սկսնակները սկզբում պետք է սովորեն ամենահասարակ արտահայտությունները, օրինակ՝ «where bathroom ?» (անգլ. «որտե՞ղ է լոգասենյակը»), որոնք կօգնեն նրանց առօրյա խոսակցության մեջ: Պերճախոս չէ, բայց հասկանալի է: Մոռացե՛ք քերականական խիստ կանոնները սովորելու մասին Սկզբնական փուլում կարևոր է լրացնել խոսակցական պաշարը և սովորել հիմնական արտահայտությունները: Քերականության ճշգրտության մասին պետք չէ անհանգստանալ: Դուք դեռ կհասցնեք սովորել այն: Շփվե՛ք լեզվակիրների հետ, օրինակ՝ Skype-ի միջոցով Բեննիի կարծիքով, Ավելին
      1 2 3 4