X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

    դրույթներին և պայմաններին

    X

    Հետադարձ զանգի պատվեր

      Close

      ԲԼՈԳ

      30 Aug 2018 10 ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԼԱՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿ
      to be able to keep deadlines successfully – ընդունակ լինել ավարտել աշխատանքը նշված ժամկետներում to be able to prioritize — ընդունակ լինել առանձնացնել առաջնահերթությունները to be able to work independently with little or no supervision — ընդունակ լինել աշխատել ինքնուրույն՝ առանց վերահսկողության կամ մինիմալ վերահսկողությամբ to be able to adapt well to new situations – կարողանալ հեշտ հարմարվել նոր իրավիճակներին to be quality-oriented – կողմնորոշված լինել դեպի որակը to be well-organized – կազմակերպված լինել to have a stable work history – ունենալ կայուն աշխատանքային պատմություն to be a quick learner – ընդունակ լինել արագ սովորել նորը to be a team player – թիմում աշխատելու հմտություններ ունենալ to have critical way of thinking – քննադատական/վերլուծական մտածողություն ունենալ
      23 Aug 2018 ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱԶԴՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԸ ՄԱՐԴՈՒ ՈՒՂԵՂԻ ՎՐԱ
      Արտասահմանյան ընկերությունների հայաստանյան գրասենյակների կողմից հայտարարված թափուր աշխատատեղերի համար օտար լեզուների լավ իմացությունը սովորաբար շատ կարևոր նախապայման է, երբեմն էլ՝ ուղղակի առաջնահերթություն: Ամենապահանջված օտար լեզուն մնում է անգլերենը, որը վաղուց է դարձել բիզնես հաղորդակցման լեզուն և չի պատրաստվում զիջել իր տեղը: Որոշ ընկերություններում փաստաթղթավարությունը կատարվում է ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով, իսկ վերջերս մեծացել է նաև չինարեն լեզվին տիրապետող աշխատակիցների պահանջարկը: Ամեն դեպքում, այս կամ այն օտար լեզվին տիրապետողները, ըստ աշխատաշուկայում կատարված վերլուծությունների արդյունքների, ստանում են 15-25%-ով ավելի բարձր աշխատավարձ, քան միայն մայրենիով խոսող իրենց կոլեգաները: Սա, իհարկե, լեզուներ սովորելու համար լավ մոտիվացիա կարող է լինել, սակայն կան նաև մի շարք այլ առավելություններ, որոնք ի հայտ են գալիս օտար լեզուներ սովորելիս: Օտար լեզուն բարելավում է հիշողությունը Երեխաները, որոնք մեծացել են բազմալեզու միջավայրում, աչքի են ընկնում ավելի լավ հիշողությամբ, քան նրանք, ովքեր մանուկ հասակից լսել են միայն իրենց մայրենի լեզուն: Ընդ որում, հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի լավ հիշողությունն ի հայտ է գալիս ոչ մայն լեզուների Ավելին
      16 Aug 2018 ՍՈՎՈՐԵ՛ՆՔ ԲԱՆԱԿՑԵԼ ԳՈՐԾԱՐԱՐ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ
      Եթե Ձեր աշխատանքը ենթադրում է հաճախակի ճանապարհորդություններ արտերկիր, հանդիպումներ օտարերկրացի գործընկերների հետ, կամ մասնակցություն միջազգային սեմինարների, ապա Ձեզ ուղղակի անհրաժեշտ է տիրապետել գործարար անգլերենին: Եթե Դուք խոսում եք անգլերեն, ցավոք դա դեռ չի նշանակում, որ հանդիպման ընթացքում կարող եք հեշտությամբ հասկանալ Ձեր օտարերկրացի գործընկերներին, քանի որ վերջիններս շատ հաճախ օգտագործում են ժարգոնային արտահայտություններ, որոնք հատուկ են գործարար աշխարհին: Ստորև մենք առանձնացրել ենք բիզնես անգլերենում հաճախ օգտագործվող արտահայտություններ, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ գործընկերներին, իսկ Ձեր խոսքը կդարձնեն ավելի սուր և ազդեցիկ: 1. Bring to the table – այս արտահայտությունը հաճախ օգտագործվում է բանակցությունների ժամանակ և նշանակում է այն ներդրումը, որ յուրաքանչյուր կողմը կարող է ունենալ ընդհանուր գործի մեջ: Օրինակ՝ Why should we cooperate with them? What can they bring to the table? Ինչո՞ւ պետք է համագործակենք նրանց հետ: Ի՞նչ ներդրում են ունենալու նրանք: 2. At the end of the day – սա գործարար անգլերենում ամենահաճախ օգտագործվող արտահայտություններից է: Հայերեն կարելի է թարգմանել որպես <ի վերջո> կամ <վերջին հաշվով>: Այս արտահայտությանը Ավելին
      9 Aug 2018 ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԱՆԳԼԵՐԵՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎ ԸՆԴՄԻՇՏ
      Դուք արդեն մի քանի անգամ փորձել եք սովորել անգլերեն, մասնակցել եք անգլերենի դասընթացների, հասել եք բավականին լավ արդյունքների, սակայն որոշ ժամանակ անց մոռացել եք այն ամենն, ինչ ժամանակին լավ գիտեիք և սկսել եք մտածել, թե լեզու սովորելը Ձեզ համար չէ: Այս իրավիճակը ծանոթ է շատերին: Ուրեմն ի՞նչ անել, որ օտար լեզուն ստիպված չլինեք սովորել նորից ու նորից: Ստորև մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ սովորել անգլերեն մեկ անգամ և ընդմիշտ: 1. Սովորե՛ք լեզուն բնական պայմաններում Օտար լեզու սովորողների ամենամեծ խնդիրը, թերևս, տվյալ լեզվով խոսող հասարակությունից կտրված լինելն է: Հնարավորության դեպքում մասնակցե՛ք կրթական ծրագրերի և ուսումը շարունակե՛ք տվյալ լեզվով խոսող հասարակության միջավայրում: Եթե չունեք նման հնարավորություն, ապա փորձե՛ք լրացնել այդ բացը անգլերեն լեզվով ֆիլմեր և հաղորդումներ դիտելով: Նման արժեքավոր ռեսուրս Ձեզ համար կարող է լինել www.ororo.tv կայքը, որտեղ զետեղված ֆիլմերն ու մուլտֆիլմերը կարող եք դիտել անգլերեն լեզվով՝ Ձեր մայրենի ենթագրերով: Ցանկության դեպքում կարելի է ֆիլմերն անգամ դանդաղեցնել՝ ավելի լավ հասկանալու համար: 2. Ձե՛ռք Ավելին
      2 Aug 2018 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ
      Հայտնի ասացվածք կա՝ «Անգլերեն լեզուն ստեղծված է բիզնեսի, գերմաներենը՝ պատերազմի, իտալերենը՝ արվեստի, իսկ ֆրանսերենը՝ սիրո համար: » Իսկապես, Ֆրանսիան բոլորիս մոտ հաճախ ասոցիացվում է սիրո և ռոմանտիկայի հետ և նման նրբերանգ է ստացել նաև ֆրանսերեն լեզուն՝ շատերի համար այն շատ գրավիչ է հնչում: Չնայած այս լեզուն այնքան տարածված չէ, որքան անգլերենը, որը միջազգային լեզու է համարվում, շատերը հաճույքով սովորում են ֆրանսերենը ինչպես ուղղակի իրենց համար, այնպես էլ աշխատանքային և ճանապարհորդական նպատակով: Այսօր ֆրանսերեն լեզուն լայնորեն կիրառվում է Եվրոպական շատ երկրներում և համարվում է պետական լեզու ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև մի շարք այլ երկրներում, ինչպիսիք են Շվեյցարիան, Մոնակոն, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Կանադան, ինչպես նաև շատ աֆրիկյան երկրներում: Ֆրանսերենը հանդիսանում է ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներից և կիրառվում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից: Ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ ֆրանսերեն լեզվի մասին. Բազմաթիվ բառեր, որոնք մենք ակտիվորեն օգտագործում ենք, իրականում փոխառություններ են ֆրանսերենից: Օր.՝ ռեստորան, շոկոլադ, սուֆլե, շամպայն և այլն: Եթե ֆրանսիացիներին հարցնեք, թե ո՞րն է նրանց լեզվով Ավելին
      1 2 3 4