X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

    դրույթներին և պայմաններին

    X

    Հետադարձ զանգի պատվեր

      Close

      ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

      Օնլայն ուսուցումը իրականացվում է Zoom ծրագրի միջոցով:

      Ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջներ են՝ Ինտերնետ (512 կբ և բարձր) Ականջակալ Խոսափող Վեբ տեսախցիկ Zoom ծրագրի առկայություն

      Օնլայն դասերին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, սակայն մինչև 18 տարեկան աշակերտների դեպքում պետք է ծնողը տա իր համաձայնությունը:

      Հայտը լրացնելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում օնլայն դպրոցի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ և կներկայացնի դասընթացի մանրամասները: Կկազմակերպվի մեկ փորձնական անվճար դաս 20-30 րոպե տևողությամբ:

      Մեկ փորձնական անվճար դասի ընթացքում Դուք կծանոթանաք Ձեր ուսուցչի հետ և պատկերացում կկազմեք դասերի անցկացման կարգի, դասավանդման մեթոդիկայի և օգտագործվող ուսումնական նյութերի մասին: Ուսուցիչը կճշտի սովորելու Ձեր նպատակները և կստուգի Ձեր գիտելիքների մակարդակը (ուսուցման անհատական ծրագիր կազմելու համար): Փորձնական դասի ընթացքում ուսուցիչը կպատասխանի Ձեզ հուզող հարցերին և Ձեզ հետ միասին կկատարի դասերի ժամանակացույցի նախնական պլանավորում:

      Ուսուցչի հետ կապ հաստատելուց և մեկ փորձնական անվճար դասից հետո Դուք պետք է համապատասխան դասընթացի համար կատարեք վճարում: Վճարումը կարող է կատարվել ամբողջական դասընթացի համար կամ մաս-մաս՝ ըստ փուլերի: Ամբողջական դասընթացի համար վճարելու դեպքում, սովորողը կարող է ստանալ զեղչեր: Վճարումը կարող եք կատարել Visa, MasterCard հաշվարկային քարտերով կամ idram արագ փոխանցման համակարգով: Կարող եք փոխանցումներ կատարել ցանկացած արտարժույթով ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան փոխարժեքի:

      Քարհանյան օնլայն դպրոցի դասացուցակը ճկուն է. Այն կազմվում է ուսանողի և ուսուցչի փոխադարձ համաձայնությամբ:

      Քարհանյան օնլայն դպրոցի ուսուցիչները կտրամադրեն բոլոր դասագրքերը և ուսումնական նյութերը անվճար:

      Օնլայն դասավանդման միջազգային փորձի ուսումնասիրությունը և մեր 10 և ավել տարիների փորձառությունը հաստատում են, որ դասավանդման օնլայն տարբերակը իր արդյունավետությամբ չի զիջում ավանդական ձևին: Ժամանակակից տեղեկատվական տեխնորոգիաների և գործիքների օգտագործումը ուսուցման ընթացքում, այդ գործընթացը դարձնում են էլ ավելի հետաքրքիր և բարձրացնում են դասավանդման արդյունավետությունը:

      ՕՆԼԱՅՆ ԴԱՍԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ

      If you have questions, write to us

        Մենք կպատասխանենք Ձեզ 1 աշխատանքային օրվա ընթացքում։