Բարև Ձեզ, ես Նունեն եմ, ապրում եմ Էջմիածին քաղաքում: Քարհանյան օնլայն դպրոցի մասին առաջին անգամ լսել եմ այն ժամանակ, երբ փնտրում էի իսպաներենի լավ մասնագետի: Ինձ անհրաժեշտ էր կարճ ժամանակահատվածում տիրապետել իսպաներենի, քանի որ ուսման նպատակով պատրաստվում էի մեկնել Իսպանիա: Ապրելով Էջմիածին քաղաքում՝ ինձ համար ավելի նպատակահարմար էր իսպաներն ուսումնասիրել օնլայն եղանակով՝ ժամանակ խնայելու նպատակով: Սկզբնական շրջանում առկա էին որոշ կասկածներ՝ կապված օնլայն ուսուցման հետ, սակայն որոշեցի փորձել և ժամանակի ընթացքում հասկացա, որ չափազանց ճիշտ որոշում եմ կայացրել: Դասերի ընթացքում իմ սպասումներն արդարացան և 6 ամսում կարողացա հասնել այն մակարդակին, որին ձգտում էի: Կարող եմ միայն դրական կարծիք արտահայտել ինչպես ինձ դասավանդող մասնագետի, այնպես էլ դպրոցի աշխատակիցների մասին: Անհատական մոտեցում, հետևողականություն և ջերմ վերաբերմունք. ահա թե ինչով է առանձնանում այս դպրոցը: Շնորհակալ եմ դպրոցի ողջ անձնակազմին՝ այս ընթացքում ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար, մաղթում եմ միայն ամենադրականը: