Ընդհանուր դրույթներ և պայմաններ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ընդհանուր դրույթներ: Քարհանյան Օնլայն Դպրոցն առաջարկում է իր ծառայությունները՝ ելնելով հետևյալ դրույթներից
- Օգտվելով մեր վեբկայքից, Դուք համաձայնում եք առաջնորդվել մեր պայմաններով
- Ժամանակ առ ժամանակ այս պայմանները ենթակա են փոփոխման օնլայն դպրոցի կողմից: Բոլոր փոփոխությունները կհրապարակվեն կայքում: Դուք կարող եք ծանոթանալ ծառայությունների մատուցման ընթացիկ պայմաններին ցանկացած ժամանակ այստեղ https://kos.am/terms-and-conditions: Ցանկացած նմանատիպ փոփոխություններից հետո, եթե Դուք շարունակում եք օգտվել կայքի ծառայություններից, կնշանակի, որ Դուք համաձայնվում եք ընդունել մեր նոր պայմանները
- Չհրապարակել օգտատիրոջ (սովորողի) կողմից տրամադրված՝ սույն պայմանագրի իրականացման հետ կապված, գաղտնի տեղեկությունն ու տվյալները, չբացահայտել և չհրապարակել այդպիսի փաստեր կամ այդպիսի տեղեկատվություն (բացի հանրային կամ այն տեղեկատվության, որը հայտնի է սոցիալական ցանցերից) ինչ-որ երրորդ կողմնակի անձի, առանց օգտատիրոջ (սովորողի) նախնական գրավոր համաձայնության:Օգտագործել էլ. հասցե, հեռախոսահամր, KOS.AM (կայքի) ծածկանունը և ուրիշ տվյալներ, որոնք տրամադրել է սովորողը կայքում գրանցվելիս, սովորողին տեղեկատվական և գովազդա-տեղեկատվական նյութեր ուղարկելու, այդ թվում նպատակ ունենալով սովորողին տեղյակ պահել կայքի գործունեության և պայմանագրի կատարման(զարգացման) ընթացքի մասին: Գրանցվելով կայքում կամ օգտագործելով գործող ծառայությունները, սովորողը համաձայնում է KOS.AM-ում կամ նրա կողմից ներգրավված երրորդ անձանց կողմից անձնական տվյալների մշակմանը, սույն պայմանագրի կետերի իրականացման նպատակով:Քարհանյան օնլայն դպրոցը իրավունք ունի ձայնագրելու աուդիո-վիդեո դասերը, ուսուցման որակի վերահսկման նպատակով: Բոլոր փաստարկները (վեճերը) կամ անհամաձայնությունները, առաջացած կողմերի մեջ, սույն պայմանագրով լուծվում է միմյանց հետ զրույցով:Կողմը, ում իրավունքը խախտվել է, մյուս կողմին ուղարկում է գրավոր պահանջ/հարցում էլեկտրոնային կապի միջոցով: Եթե 15 օրացույցային օրերի ընթացքում պահանջ/հարցում ուղարկած կողմը չի ստանում պատասխան, կամ եթե առաջին պատասխանը ստանալուց հետո 15 օրացույցային օրերի ընթացքում կողմերը չեն գալիս ինչ-որ համաձայնության, ապա այն կողմը ում իրավունքները խախտվել են, իր իրավունքները պաշտպանելու համար իրավունք ունի դիմել դատարան: Մատուցվող ծառայությունների նկարագրությունը
- Քարհանյան Օնլայն Դպրոցն առաջարկում է
- լեզուների ուսուցման անհատական օնլայն դասընթացներ
- Մատուցել որակյալ դասընթացներ` անկախ դասընթացի տեսակից և դրա իրականացման ձևից
- Սովորողին անվճար տրամադրել բոլոր անհրաժեշտ նյութերը և էլեկտրոնային դասագրքերը
- Տեղեկություն տրամադրել դասընթացի կազմակերպման և տեխնիկական անհրաժեշտ միջոցների վերաբերյալ
- Դպրոցը սովորողին տրամադրում է «Անձնական օգնական», ով անընդհատ կապի մեջ է լինում սովորողի և ուսուցչի հետ, տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն՝ սովորելու ընթացքում ծագած ցանկացած հարցի հետ կապված
- Նախապես, ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, սովորողին տեղեկացնել ուսումնական գործընթացում կատարվող ցանկացած փոփոխության մասին:
- Քարհանյան օնլայն դպրոցն իրավունք ունի դասընթացի ընթացքում փոխարինել ուսուցչին մեկ այլ որակավորված ուսուցչով:
- Դպրոցը կվերադարձնի Ձեր գումարը ամբողջությամբ, եթե 3 դասից հետո սովորողը հիմնավոր պատճառաբանությամբ չի ցանկանա շարունակել դասընթացը
- Մշակել անհատական ուսումնական ծրագիր’ հաշվի առնելով սովորողի տարիքը, սովորելու նպատակը և այլն,
- Կազմակերպել անվճար փորձնական դաս, որի ընթացքում սովորողը հնարավորություն կունենա ծանոթանալ ուսուցչի և դասընթացի մանրամասների հետ:
- Ինտերնետի հետ կապված խնդիրների դեպքում, դպրոցը պարտավոր է լրացնել բաց թողնված դասը՝
- Եթե դասը ընդհատվել է սկսելուց մինչև 15 րոպեն, ապա դպրոցը լրացնում է դասն ամբողջությամբ
- Եթե դասը ընդհատվել է սկսելուց 15 րոպեից հետո, ապա դասն ընդհատվելու պահին ֆիկսվում է ժամանակը և մնացյալ ժամանակը լրացվում է հետագա դասերի ընթացքում կամ առանձին դասով՝ ըստ փոխադարձ համաձայնության
- Սովորողը պարտավոր է հաճախել դասերին, նախապես, փոխադարձ պայմանավորվածությամբ կազմված գրաֆիկի համաձայն
- Սովորողը պարտավոր է դասի ընթացքում պահպանել էթիկայի կանոնները, դրսևորել պատշաճ վարքագիծ, այլապես սովորողը կհեռացվի դասընթացներից` առանց նրա կողմից կատարած վճարումները ետ վերադարձնելու
- Սովորողը պետք է հետևի ուսուցչի բոլոր ցուցումներին և կատարի տրված առաջադրանքները, այլապես ուսուցիչը պատասխանատվություն չի կրում նրա առաջընթացի համար
- Սովորողն իրավունք ունի ամսվա ընթացքում հետաձգել 2 անհատական դաս (տեխնիկական կամ այլ պատճառներից ելնելով): Այս դեպքում նա պարտավոր է գրավոր տեղեկացնել իր անհատական օգնականին կամ ուսուցչին գրաֆիկում կատարվելիք փոփոխության մասին, առնվազն դասը սկսելուց մեկ օր առաջ: Հակառակ դեպքում դասը համարվում է կայացած և վճարովի
- Սովորողը պետք է տեղեկացնի ադմինիստրացիային, եթե ուսուցիչը նշանակված ժամին չի կապվել իր հետ
- Ուսուցիչը պարտավոր է օնլայն դասը իրականացնել միայն տեսախցիկը միացված լինելու դեպքում և չանջատել այն մինչև դասի ավարտը
- Ուսուցիչը դասի ընթացքում իրավունք չունի խոսել հեռախոսով կամ զբաղվել դասին չվերաբերվող այլ գործողությամբ
- Ուսուցիչը պարտավոր է դասը իրականացնել այնպիսի պայմաններում և միջավայրում, որը որևէ խոչընդոտ չի հանդիսանա դասի լիարժեք իրականացման համար
- Ուսուցիչը պարտավոր է դասը իրականացնել Քարհանյան օնլայն դպրոցի կողմից նախապես տրված ծրագրով և դասագրքերով, կամ իր կողմից առաջարկված ծրագրով կամ դասագրքերով, որոնք նախապես համաձայնեցված կլինեն դպրոցի աշխատակազմի հետ
- Ուսուցիչը պետք է տեղեկացնի ադմինիստրացիային, եթե սովորողը նշանակված ժամին չի կապվել իր հետ
- Ուսուցիչը կարող է փոփոխել դասերի գրաֆիկը ամիսը 2 անգամ` այդ մասին առնվազն մեկ օր առաջ՝ գրավոր տեղյակ պահելով սովորողին և դպրոցի աշխատակազմին:
- Ուսուցիչը պետք է դասը սկսի նշանակված ժամին գրաֆիկի համաձայն
- Եթե սովորողն ամսվա ընթացքում ըստ կարգի հետաձգել է 2 դաս, ապա ուսուցիչը պետք է փոխարինի բաց թողնված անհատական դասերը՝ նախապես համաձայնեցնելով աշակերտի և դպրոցի աշխատակազմի հետ
- Ուսուցիչը չպետք է երկարացնի կամ փոխարինի դասը, եթե սովորողը դասին միացել է 15 րոպե ուշ կամ ամսվա ընթացքում երկուսից ավել դաս է հետաձգել
- Ուսուցիչը պետք է փոխհատուցի անհատական դասը կամ դասի մի մասը, եթե իր կողմից առաջացել են տեխնիկական խնդիրներ
- Սովորողը պետք է կատարի վճարումը հիմնական դասընթացը սկսելուց առաջ
- Սովորողը պետք է կատարի վճարումը վեբկայքում նշված գումարի չափով՝ ArCa, MasterCard, VISA, American Express և idram վճարային համակարգերով
- Դպրոցը կվերադարձնի սովորողի վճարած գումարը ամբողջությամբ՝ այն բանկային հաշվեհամարին, որից կատարվել է վճարում, եթե երեք դասից հետո սովորողը՝ հիմնավոր պատճառաբանությամբ, չի ցանկանա շարունակել դասընթացը
- Կայքի ադմինիստրացիայի կողմից յուրաքանչյուր հետագա գնային փոփոխություն չի ազդելու սովորողի դասընթացի ընթացիկ գնի վրա:
- Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Arca վճարային համակարգի միջոցով,
- Մեր կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերվում են բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին:
- Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կամ գումարի հետ վերադարձը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ կամ բանկային միջնորդավճարի գանձում՝ միջնորդ բանկերի կողմից, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
- Հեռ. (+374) 91 000 843
- Հեռ. (+374) 98 000 723
- Էլ.- հասցե:
- SKYPE: KarhanyanOnlineSchool