X

Գրանցվե՛ք եվ մասնակցե՛ք
մեկ անվճար փորձնական դասի

դրույթներին և պայմաններին

X

Հետադարձ զանգի պատվեր

Close

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Ընդհանուր դրույթներ Քարհանյան Օնլայն Դպրոցն առաջարկում է իր ծառայությունները՝ ելնելով հետևյալ դրույթներից
  • Օգտվելով մեր վեբկայքից, Դուք համաձայնում եք առաջնորդվել մեր պայմաններով
  • Ժամանակ առ ժամանակ այս պայմանները ենթակա են փոփոխման օնլայն դպրոցի կողմից: Բոլոր փոփոխությունները կհրապարակվեն կայքում: Դուք կարող եք ծանոթանալ ծառայությունների մատուցման ընթացիկ պայմաններին ցանկացած ժամանակ այստեղ https://kos.am/terms-and-conditions: Ցանկացած նմանատիպ փոփոխություններից հետո, եթե Դուք շարունակում եք օգտվել կայքի ծառայություններից, կնշանակի, որ Դուք համաձայնվում եք ընդունել մեր նոր պայմանները
                                                     Անձնական տվյալների օգտագործումը Չհրապարակել օգտատիրոջ (սովորողի) կողմից տրամադրված՝ սույն պայմանագրի իրականացման հետ կապված, գաղտնի տեղեկությունն ու տվյալները, չբացահայտել և չհրապարակել այդպիսի փաստեր կամ այդպիսի տեղեկատվություն (բացի հանրային կամ այն տեղեկատվության, որը հայտնի է սոցիալական ցանցերից) ինչ-որ երրորդ կողմնակի անձի, առանց օգտատիրոջ (սովորողի) նախնական գրավոր համաձայնության: Օգտագործել էլ. հասցե, հեռախոսահամր, KOS.AM (կայքի) ծածկանունը և ուրիշ տվյալներ, որոնք տրամադրել է սովորողը կայքում գրանցվելիս, սովորողին տեղեկատվական և գովազդա-տեղեկատվական նյութեր ուղարկելու, այդ թվում նպատակ ունենալով սովորողին տեղյակ պահել կայքի գործունեության և պայմանագրի կատարման(զարգացման) ընթացքի մասին: Գրանցվելով կայքում կամ օգտագործելով գործող ծառայությունները, սովորողը համաձայնում է KOS.AM-ում կամ նրա կողմից ներգրավված երրորդ անձանց կողմից անձնական տվյալների մշակմանը, սույն պայմանագրի կետերի իրականացման նպատակով: Քարհանյան օնլայն դպրոցը  իրավունք ունի ձայնագրելու աուդիո-վիդեո դասերը, ուսուցման որակի վերահսկման նպատակով: Բոլոր փաստարկները (վեճերը) կամ անհամաձայնությունները, առաջացած կողմերի մեջ, սույն պայմանագրով լուծվում է միմյանց հետ զրույցով:Կողմը, ում իրավունքը խախտվել է, մյուս կողմին ուղարկում է գրավոր պահանջ/հարցում էլեկտրոնային կապի միջոցով: Եթե 15 օրացույցային օրերի ընթացքում պահանջ/հարցում ուղարկած կողմը չի ստանում պատասխան, կամ եթե առաջին պատասխանը ստանալուց հետո 15 օրացույցային օրերի ընթացքում կողմերը չեն գալիս ինչ-որ համաձայնության, ապա այն կողմը ում իրավունքները խախտվել են, իր իրավունքները պաշտպանելու համար իրավունք ունի դիմել դատարան:                                                 Մատուցվող ծառայությունների նկարագրությունը Քարհանյան Օնլայն Դպրոցն առաջարկում է
  • լեզուների ուսուցման անհատական օնլայն դասընթացներ
                           Քարհանյան Օնլայն Դպրոցի Իրավունքներն ու Պարտականություններ են
  • Մատուցել որակյալ դասընթացներ` անկախ դասընթացի տեսակից և դրա իրականացման ձևից
  • Սովորողին անվճար տրամադրել բոլոր անհրաժեշտ նյութերը և էլեկտրոնային դասագրքերը
  • Տեղեկություն տրամադրել դասընթացի կազմակերպման և տեխնիկական անհրաժեշտ միջոցների վերաբերյալ
  • Դպրոցը սովորողին տրամադրում է «Անձնական օգնական», ով անընդհատ կապի մեջ է լինում սովորողի և ուսուցչի հետ, տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն՝ սովորելու ընթացքում ծագած ցանկացած հարցի հետ կապված
  • Նախապես, ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, սովորողին տեղեկացնել ուսումնական գործընթացում կատարվող ցանկացած փոփոխության մասին:
  • Քարհանյան օնլայն դպրոցն իրավունք ունի դասընթացի ընթացքում փոխարինել ուսուցչին մեկ այլ որակավորված ուսուցչով:
  • Դպրոցը կվերադարձնի Ձեր գումարը ամբողջությամբ, եթե 3 դասից հետո սովորողը հիմնավոր պատճառաբանությամբ չի ցանկանա շարունակել դասընթացը
  • Մշակել անհատական ուսումնական ծրագիր’ հաշվի առնելով սովորողի տարիքը, սովորելու նպատակը և այլն,
  • Կազմակերպել անվճար փորձնական դաս, որի ընթացքում սովորողը հնարավորություն կունենա ծանոթանալ ուսուցչի և դասընթացի մանրամասների հետ:
  • Ինտերնետի հետ կապված խնդիրների դեպքում, դպրոցը պարտավոր է լրացնել բաց թողնված դասը՝
  1. Եթե դասը ընդհատվել է սկսելուց մինչև 15 րոպեն, ապա դպրոցը լրացնում է դասն ամբողջությամբ
  2. Եթե դասը ընդհատվել է սկսելուց 15 րոպեից հետո, ապա դասն ընդհատվելու պահին ֆիկսվում է ժամանակը և մնացյալ ժամանակը լրացվում է հետագա դասերի ընթացքում կամ առանձին դասով՝ ըստ փոխադարձ համաձայնության
                                           Սովորողի իրավունքներն ու պարտականություններ են
  • Սովորողը պարտավոր է հաճախել դասերին, նախապես, փոխադարձ պայմանավորվածությամբ կազմված գրաֆիկի համաձայն
  • Սովորողը պարտավոր է դասի ընթացքում պահպանել էթիկայի կանոնները, դրսևորել պատշաճ վարքագիծ, այլապես սովորողը կհեռացվի դասընթացներից` առանց նրա կողմից կատարած վճարումները ետ վերադարձնելու
  • Սովորողը պետք է հետևի ուսուցչի բոլոր ցուցումներին և կատարի տրված առաջադրանքները, այլապես ուսուցիչը պատասխանատվություն չի կրում նրա առաջընթացի համար
  • Սովորողն իրավունք ունի ամսվա ընթացքում հետաձգել 2 անհատական դաս (տեխնիկական կամ այլ պատճառներից ելնելով): Այս դեպքում նա պարտավոր է գրավոր տեղեկացնել իր անհատական օգնականին կամ ուսուցչին գրաֆիկում կատարվելիք փոփոխության մասին, առնվազն դասը սկսելուց մեկ օր առաջ: Հակառակ դեպքում դասը համարվում է կայացած և վճարովի
  • Սովորողը պետք է տեղեկացնի ադմինիստրացիային, եթե ուսուցիչը նշանակված ժամին չի կապվել իր հետ
                                           Ուսուցչի իրավունքներն ու պարտականություններն են
  • Ուսուցիչը պարտավոր է օնլայն դասը իրականացնել միայն տեսախցիկը միացված լինելու դեպքում և չանջատել այն մինչև դասի ավարտը
  • Ուսուցիչը դասի ընթացքում իրավունք չունի խոսել հեռախոսով կամ զբաղվել դասին չվերաբերվող այլ գործողությամբ
  • Ուսուցիչը պարտավոր է դասը իրականացնել այնպիսի պայմաններում և միջավայրում, որը որևէ խոչընդոտ չի հանդիսանա դասի լիարժեք իրականացման համար
  • Ուսուցիչը պարտավոր է դասը իրականացնել Քարհանյան օնլայն դպրոցի կողմից նախապես տրված ծրագրով և դասագրքերով, կամ իր կողմից առաջարկված ծրագրով կամ դասագրքերով, որոնք նախապես համաձայնեցված կլինեն դպրոցի աշխատակազմի հետ
  • Ուսուցիչը պետք է տեղեկացնի ադմինիստրացիային, եթե սովորողը նշանակված ժամին չի կապվել իր հետ
  • Ուսուցիչը կարող է փոփոխել դասերի գրաֆիկը ամիսը 2 անգամ` այդ մասին առնվազն մեկ օր առաջ՝ գրավոր տեղյակ պահելով սովորողին և դպրոցի աշխատակազմին
  • Ուսուցիչը պետք է դասը սկսի նշանակված ժամին գրաֆիկի համաձայն
  • Եթե սովորողն ամսվա ընթացքում ըստ կարգի հետաձգել է 2 դաս, ապա ուսուցիչը պետք է փոխարինի բաց թողնված անհատական դասերը՝ նախապես համաձայնեցնելով աշակերտի և դպրոցի աշխատակազմի հետ
  • Ուսուցիչը չպետք է երկարացնի կամ փոխարինի դասը, եթե սովորողը դասին միացել է 15 րոպե ուշ կամ ամսվա ընթացքում երկուսից ավել դաս է հետաձգել
  • Ուսուցիչը պետք է փոխհատուցի անհատական դասը կամ դասի մի մասը, եթե իր կողմից առաջացել են տեխնիկական խնդիրներ
                                                       Օնլայն դասընթացների վճարման կարգը
  • Սովորողը պետք է կատարի վճարումը հիմնական դասընթացը սկսելուց առաջ
  • Սովորողը պետք է կատարի վճարումը վեբկայքում նշված գումարի չափով՝ ArCa, MasterCard, VISA, American Express և idram վճարային համակարգերով
  • Դպրոցը կվերադարձնի սովորողի վճարած գումարը ամբողջությամբ՝ այն բանկային հաշվեհամարին, որից կատարվել է վճարում, եթե երեք դասից հետո սովորողը՝ հիմնավոր պատճառաբանությամբ, չի ցանկանա շարունակել դասընթացը
  • Կայքի ադմինիստրացիայի կողմից յուրաքանչյուր հետագա գնային փոփոխություն չի ազդելու սովորողի դասընթացի ընթացիկ գնի վրա:
Ուշադրություն
  • Մենք չենք տիրապետում Ձեր վճարային քարտի որևէ տվյալի, քանի որ առցանց վճարումներն իրականացվում են Arca վճարային համակարգի միջոցով,
  • Մեր կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերվում են բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին:
  • Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կամ գումարի հետ վերադարձը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և կարող է գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ կամ բանկային միջնորդավճարի գանձում՝ միջնորդ բանկերի կողմից, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
  Կոնտակտային տվյալներ
Հեռ. (+374) 91 000 843
(+374) 98 000 723
Էլ.- հասցե: 
SKYPE: KarhanyanOnlineSchool